Բոլորս ամեն առավոտյան լվացվում ենք /չնայած… ոչ բոլորը/, խմում ենք ջուր, օգտագործում են ուտելիք պատրաստելիս, վերջապես մենք` մարդիկ, «ջրից ենք»…
Բայց այս ամենի հետ միասին շատ քչերը գիտեն այն փաստի մասին, որ ջուրը ամենազարմանալի նյութն է բնության մեջ:
Օվկիանոսների սառցե շերտից ներքև թափանցում է արևի լույսի ընդամենը 2%-ը: Հետաքրքիր է, որ ջուրը անդրադարձնում է լույսի 5%-ը, իսկ ձյունը` 85%:
Մարդու օրգանիզմի համար վնասակար նյութերը մարմնից դուրս են գալիս ջրի միջոցով: Բացի այդ ջուրը կատարում է հոդերի, մկանների մեխանիկական շարժումների ապահովիչի դերը:
Մաքուր ջուրը չունի համ կամ հոտ և բացարձակապես անգույն է:
Երկագնդի ջրի միայն 3%-ն է խմելու: Ընդ որում` այդ պաշարների մեծ մասը գոյություն ունի սառցաբեկորների տեսքով:
Ամեն օր մարդու օրգանիզմ է թափանցում է 1.5-2.5լ ջուր /խմելիս, ուտելիքի միջոցով և այլն/:
Առանց սննդի մարդը կարող է ապրել երկու ամիս, իսկ առանց ջրի` հինգ օրից ոչ ավելի:
Ջուրը կարող է գտնվել 135 վիճակներում, իսկ սառույցը` մինչև 200: Մանրամասների համար հարցրեք ֆիզիկներին ;)
Մարդու օրգանիզմի 70%-ը ջուր է, որ մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող բոլոր պրոցեսներին:
Ջուրը միակ նյութն է բնության մեջ, որ հանդիպում է միանգամից երեք վիճակներում /հեղուկ, պինդ և գազային/:
Այն բոլոր հեղուկները, որ մարդն օգտագործում է /հյութեր, բենզին և այլն/ ջրի տարբեր կոնցենտրացիայի լուծույթներ են: Ընդհանրապես ջրի մեջ պարունակվում են պարբերական համակարգի գրեթե բոլոր քիմիական տարրերը: Ջուրը ամենահզոր լուծիչն է բնության մեջ:
Ջուրը էլեկտրոլիտ է: Ջրի շնորհիվ մարդու օրգանիզմում էներգիան փոխանցվում է տարբեր օրգաններ:
Դեպրեսիան և հոգնածությունը օրգանիզմում ջրի անբավարար քանակության արդյունք են: Մի քանի բաժակ ջուրը կարող է օգնել կարգավորել իրավիճակը:
Ողջ աշխարհում միայն Նեղոս գետն է սկիզբ առնում հասարակածային գոտում և հոսում դեպի բարեխառն կլիմայի գոտի: Անհասկանալի պատճառով մնացած բոլոր գետերը հոսում են հակառակ ուղղությամբ:
Ջրի այն քանակությունը, որ գոյություն ուներ մի քանի հազար տարի առաջ, մինչև հիմա է գոյություն ունի Երկագնդի վրա: Ուղղակի ջուրն այն յուրահատուկ նյութն է, որ կարող է ինքնամաքրվել` մի ֆիզիկական վիճակից մյուսին անցնելով /օրինակ` սառույցի հալվելու կամ ջրի գոլորշիանալու միջոցով/:
About these ads