Ամենաանհեթեթ ցուցումների կարող ենք հանդիպել ամենուր, սակայն դրանց հայտնվելու պատճառները տարբեր են: Պատճառներից հիմնականը դատական քաշքշուկներից խուսափելն է, ինչպես, օրինակ, պատահեց McDonald’s ընկերության հետ. հաճախորդներից մեկը ընկերությանը պատկանող սրճարաններից մեկում տաք սուրճ է պատվիրում և պատահաբար շուռ տալիս բաժակը: Բնականաբար, տաք հեղուկն այրում է հաճախորդին, և վերջինս դիմում է դատարան: Արդյունքում “տուճողը” ստանում է 1 մլն դոլար` որպես վնասի փոխհատուցում: Այս դեպքից հետո սուրճի բաժակների վրա հայտնվեց “Զգուշացե’ք: Սուրճը տաք է” գրությունը:
Նման իրավիճակներից խուսափելու նպատակով ընկերությունները դիմում են զանազան քայլերի, որոնցից ամենապարզն ու հեշտը նշված գրություններն են, որոնք երբեմն դառնում են հիմար գրություններ: Դրանք հիմնականում հանդիպում են պիտակների վրա` որպես ցուցումներ արտադրանքի ճիշտ օգտագործման վերաբերյալ: Ահա դրանցից մի քանիսը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը.
Ցուցում…
 Քնաբերի տուփի վրա. “Զգուշացե’ք: Կարող է քնկոտություն առաջացնել”:
 Funai միկրոալիքային վառարանի օգտագործման վերաբերյալ. “Չօգտագործել լուսավորման նպատակով“:
 Sears մազահարդարման հարմարանքի տուփի վրա. “Քնի մեջ չօգտագործել”:
 Fritos չիպսերի տուփի վրա. “Դուք կարող եք հաղթել: Խաղարկությանը մանակցելու համար չիպս գնելը պարտադիր չէ: Խաղարկության կանոնները փնտրե’ք տուփի ներսում”:
 Dial օճառի տուփի վրա. “Օգտագործել սովորական օճառի նման”:
 Schwann սառեցված պահածոների տուփերի վրա.”Տաքացնել”:
 Լոգանքի համար նախատեսված գլխարկի փաթեթի վրա. “Չափը` մեկ գլուխ”:
 Խմորեղենի տուփի տակամասում. “Չշրջել”:
 Սառեցված պիցցայի տուփի վրա. “Տաքացնելուց հետո մթերքը տաք է լինելու”:
 Rowenta արդուկի վրա. “Հագուստը մարմնի վրա չարդուկել”:
 Հազի դեմ մանակական դեղի տուփի վրա. “Բարդ տեխնոլոգիական սարքավորում չօգտագորել և մեքենա չվարել այս դեղի ազդեցության տակ”:
 Տոնածառի էլեկտրական լույսերի տուփի վրա. “Օգտագործել միայն դրսից կամ ներսից”:
 Ընկույզի տուփի վրա. “Զգուշացե’ք: Պարունակում է ընկույզ”:
 Շվեդական էլեկտրական սղոցի վրա. “Խնդրում ենք տվյալ արտադրանքը չկանգնեցնել ձեռքերով կամ մարմնի տարբեր մասերով”:
 “Սուպերմենի” մանկական հագուստի վրա. “Հագուստի կրումը թռչելու ընդունակություն չի տալիս”:
 Ծածկոցի վրա. “Չօգտագործել փոթորիկից պաշտպանվելու նպատակով”:
 Հեծանիվի կողային հայելու վրա. “Հիշե’ք, որ հայելու մեջ երևացող պատկերները իրականում Ձեր հետևում են, ոչ թե առջևում”:
 Միկրոալիքային վառարանի վրա. “Տնային կենդանիներին չորացնելն արգելվում է”: (Այս գրությունը հայտնվեց այն բանից հետո, երբ մի ամերիկուհի փորձեց իր կատվին չորացնել մ/վառարանի մեջ: Խեղճ կենդանին սատկեց): Մեկ այլ դեպքում հանդիպում ենք հետևյալ գրությանը. “Չօգտագործել կենդանիներին ողջ վիճակում պատրաստելու նպատակով”:
 Փաթթուկների /բիգուդի/ տուփի վրա.”Չօգտագործել թարթիչները փաթաթելու համար: Դա կարող է լուրջ վնասավածքների պատճառ դառնալ”:
 Լոգարան մաքրելու նյութի պարունակությամբ շշի վրա. “Ավելի լավ արդյունքի հասնելու համար լվացե’ք լոգարանը, երբ այն մաքուր է”:
 Լուսանկարչական ապարատի տուփի վրա. ”Սարքը աշխատում է միայն այն դեպքում, երբ նրա մեջ տեղադրված է ֆոտոժապավենը”:
 Շների համար նախատեսված շամպույնի շշի վրա. “Շշի պարունակությամբ ձկներին չկերակրել”:
 Ջրի շշի վրա. “Բացե’ք կափարիչը և դրե’ք մի կողմ: Կափարիչը բերանը չդնել”:
 Այս մեկին թերևս ոչ մի հայտարարություն չի հասնի: Երկաթգծի ոչ մեծ մի կայարանում փակցված է հետևյալ գրությունը. “Ուշադրությու’ն: Այս լարերը բարձր լարվածության տակ են գտնվում, և դրանց հետ շփումը կարող է վայրկենական մահվան պատճառ դառնալ: Խախտողները կտուգանվեն”:
 Հոգատար ծնողների համար ցուցում սայլակի վրա. “Մինչ սայլակը հավաքելը երեխային միջից հանել”:
 Ավելի հետաքրքիր խորհուրդ տնային տնտեսուհիների համար. “Կատվին լվացքի մեքենայի մեջ չլվանալ”:
 Կաթի շշի վրա. “Պարունակում է կաթ”:
Հիմնականում նման գրությունների հանդիպում ենք Ամերիկայում կամ ամերիկյան ծագում ունեցող արտադրանքների տուփերի և փաթեթների վրա: Այս շարքը շարունակում են հետևյալ անհեթեթությունները.
Ամերիկյան հասարակական զուգարաններում հաճախ է հանդիպում “Ջուրը չխմել” գրությունը: Կամ, օրինակ, “կրակայրիչը գրպանում չօգտագործել” խորհուրդը:
Վերջերս էլ Apple ընկերության ինտերնետային կայքում տեղադրված էին երկու նկար. ծամոնի տուփի կողքին նոր iPod Shuffle player-ը (ծամոնի տուփը չափը ցույց տալու նպատակով էր): Համենայն դեպս, կար և գրություն. “Մի’ ծամեք iPod-ը”: Երբ լուրը լայն տարածում գտավ, նկարը հեռացրին:
Մնում է միայն հուսալ, որ հայերը նման ցուցումների և խորհուրդների կարիք ապագայում չեն ունենա:

Advertisements