Կախված այն հատակից, որի վրա քայլում եք, բարձրակրունկ կոշիկները /հայերեն` կաբլուկ/ կարող են տարբեր ծանրության վնասվածքների պատճառ դառնալ:-P Մի քանի խորհուրդ սկսնակներին.

  • Գորգեր: Հավասարակշռություն պահելու համար անհրաժեշտ է կրունկը խրել գորգի մեջ: Հիշեք, որ ինչքան ավելի հաստ է գորգը, այնքան ավելի մեծ է <վտանգը>:
  • Մարմարյա հատակ: Վտանգը սայթաքելու մեծ հավանականությունն է: Այս դեպքում անհրաժեշտ է կոշիկի կրունկի և թաթի մասում նախօրոք ամրացնել ռետինե բարակ շերտ:
  • Տախտակ: Միշտ քայլեք մեջտեղով. տախտակները սկսում են քայքայվել կողքերից:
  • Փոսեր/անցքեր: Հատկապես ճաղերի վրայով քայլելիս զգույշ եղեք, որ կրունկը չխրվի անցքի մեջ և կոտրվի: Եթե չեք կարող շրջանցել, քայլեք թաթերի վրա:
  • Ավազ: Միակ տարբերակը կոշիկները հանելն է…
  • Աստիճաններ/շարժասանդուղք: Բռնվեք և հետևեք, որ կրունկը չմնա շարժասանդուղքի ձաղերի արանքում /եթե այնուամենայնիվ այդպես ստացվել է, ապա չմոռանաք վերջին վայրկյանին հանել կոշիկը. վերջին հաշվով Ձեր ոտքերն ավելի կարևոր են/: Աստիճաններ բարձրանալիս կրունկը պիտի կախվի /բարձրացեք միայն ոտնաթաթերի վրա/:

Իսկ ովքեր դեռ չեն կարողանում քայլել բարձրակրունկ կոշիկների վրա կամ դեռ դժվարանում են, կարող են օգտվել մի քանի անվճար խորհրդից;))

  1. Նստած դիրք: Նստեք աթոռին, ուսերը հետ տարեք, ոտնաթաթերը սեղմեք հատակին: Ձգեք ոտքերի և փորի մկանները: Այս դիրքով մնացեք մի քանի վայրկյան և փորձեք դանդաղ վեր կենալ: Կրկնեք այս վարժությունը մի քանի անգամ:
  2. Գնում ենք շոփինգի: <Վտանգավոր> սահող մակերեսով քայլելու ժամանակ չսայթաքելու համար ավելի հարմար կլինի վարժություններ անել սուպերմարկետում: Անպայման վերցրեք սայլակ /тележка/: Հենվեք սայլակին, որպեսզի սայթաքելիս չընկնեք… վերջին հաշվով կարելի է բռնվել նաև դարակներից կամ մյուս հաճախորդներից:
  3. Մեծ զբոսանք: Քայլելիս Ձեր մարմնի ծանրությունը կենտրոնացրեք ոտնաթաթի և ոչ թե կրունկի
    վրա /ինչպես տափակ կոշիկի դեպքում/: Հետևեք, որ <արջի քայլվածք> չունենաք. բարձրակրունկ
    կոշիկների դեպքում շատ մեծ է հավանականությունը, որ քայլվածքի պատճառով Ձերոտքերը կխաչվեն,
    և կընկնեք:
  4. Ամենատաղանդավորների համար: Վեհ քայլվածք;)) Պատկերացրեք, որ Ձեր առաջ բարակ պարան է: Ձեր խնդիրն է` քայլել պարանի վրայով առանց ընկնելու:

Մաղթում եմ հաջողություն! )))

Advertisements