…Դե հո ոտից գլուխ տատու չե°մ անելու: Մի հատ պուճուր, սիրուն բան…

Բայց և այնպես արժի հաշվի առնել մի քանի կարևոր հանգամանք.

Վարակներ: Ասեղով /որով տատու է արվում/ փոխանցվում են մի շարք հիվանդություններ և վարակներ, օրինակ, ՁԻԱՀ /СПИД/, հեպատիտ /гепатит/ և ուրիշ լիքը բաներ, որ տատուի սիրահարներին հաստատ պետք չեն գալու: Իսկ սա նշանակում է, որ տատու անել <շատ տաղանդավոր նկարիչի> կամ <մի հատ լավ ծանոթ ունեմ>-ի մոտ այնքան էլ լավ միտք չէ: Գնացեք մասնագիտացված սալոն, որտեղ գործիքները ստերիլ են, ասեղները փոխվում են, իսկ վարպետը աշխատում է ձեռնոցներով:

Ալերգիա: Եթե Դուք ալերգիկ եք, նախօրոք տեղեկացեք, թե ինչ ներկեր են օգտագործվում և ինչ բաղադրություն ունեն: Եթե կասկածում եք, ուրեմն ավելի լավ կլինի, որ զերծ մնաք ավելորդ անգամ համոզվելուց: Բացի այդ, եթե ալերգիա ունեք մազի ներկից, ուրեմն տատուի ներկյերից ամենայն հավանականությամբ նույնպես կունենաք:

Կարևոր մանրուքներ: Տատու անելու օրը ոգելից խմիչքներ չօգտագործեք: Դա կբերի անոթների լայնացմանը, և թարմ տատուն կլցվի արյունով, հնարավոր է` աղավաղվի:

Անհաջող միտք է նաև տատու անելը դաշտանի օրերին կամ նախօրեին: Զգայարանները այդ օրերին, որպես կանոն, սրվում են, և պրոցեսը կարող է շատ ավելի ցավոտ լինել:

Եվ վերջապես միշտ հիշեք, որ տատու անելը այս ամենով հանդերձ ավելի հեշտ է, քան այն հեռացնելը: Նման քայլ գնալուց առաջ նախ մտածեք` գուցե հնարավոր է բավարարվել ժամանակավոր տատուով:

/Փորձը ցույց է տալիս, որ մեկ-երկու անգամ ժամանակավոր տատու անելուց հետո քչերն են ցանկանում այն դարձնել մշտական/:

Advertisements