Եթե ուզում ես, որ մարդիկ խուսափեն քեզնից, որ մտերիմներդ կամ ընկերներդ այլևս չցանկանան քեզ հետ գործ ունենալ, ապա հետևիր 11 շատ հասարակ խորհուրդների.

  1. Պարտք վերցրած փողերը երբեք մի վերադարձրու:
  2. Ուշացիր ամենուր և առանց հարգելի պատճառի:
  3. Բամբասիր և տվյալ պահին բացակայողների մասին բացասական արտահայտվիր:
  4. Խառնվիր ուրիշների խոսակցություններին: <Կյանք սովորեցրու> ու քիթդ խոթիր քեզ չվերաբերող թեմաների մեջ:
  5. Ուրիշներին վերանվիրիր այն, ինչ քեզ են նվիրել: Կամ ընդհանրապես մոռացիր ընկերներիդ համար կարևոր օրերի մասին:
  6. Ուշադրություն մի դարձրոււ հագուստիդ, ուշ-ուշ լողացիր, ծխիր հղիների ու երեխաների ներկայությամբ:
  7. Շատ մանրամասն ու երկար պատմիր ազգականներիդ հիվանդությունների մասին:
  8. Կարդա ուրիշների անձնական նամակները, sms-ները և այլն:
  9. Նեղացիր անգամ ամենաանմեղ կատակներից /ու ընդհանրապես ամեն առիթով/:
  10. Ընկերներիդ զանգիր ամենաանհարմար պահերի /օր` ուշ ժամերի կամ դասի ժամանակ/: Հյուր գնա երկար ժամանակ, բայց առանց նախօրոք զգուշացնելու:
  11. Ստիր: Միշտ:
Advertisements