Անկեղծ ասած` ինձ համար շատ անսպասելի էր տեսնել այս ցուցակը… Փորձել եմ մի փոքր խմբագրել, քանի որ կային նույն տիպի որոնումներ /օրինակ` ստատուսներ օդնոկլասսնիկիի համար և օդնօկլասսնիկիի ստատուսներ/: Չեմ ներառել նմանատիպ որոնումների մի մասը, որ տառասխալների կամ բառերի մեծ քանակության պատճառով 108-րդ էջում էին: Այնպես որ բոլոր թվերին կարող եք մոտավոր գումարել 1000;)

Բացի այդ ինձ թույլ եմ տվել սեքսի կարոտ մեր հայերի ցենզուրայից դուրս արտահայտությունները հավաքել <պոռնոգրաֆիա> անվան տակ: Խմբագրելուց հետո առանց ավելորդ մեկնաբանությունների ներկայացնում եմ ցուցակը: Փակագծում գրված թիվը որոնումների քանակն է /հոկտեմբերի 30-ի դրությամբ/:

պոռնոգրաֆիա {54213}
օդնոկլասսնիկի ստատուսներ {36746}
սիրային բանաստեղծություններ {8705}
սիրային ստատուսներ {8599}
զարմանալիորեն <բառարաններ> նույնպես փնտրել էին, նույնիսկ` {6802} հոգի
ծննդյան շնորհավորանքներ {5286}
ավտոշուկա {5252}
շարադրություն Երևան կամ ուղղակի շարադրություն {3570}
խաղեր {3134}
<աշխատանք> փնտրողների թիվը չէր գերազանցում 3000-ը, <ռեֆերատ> փնտրողներինը` 2500-ը, նույնիսկ <exanak@
hayastanum verjin mek amsva hamar>  փնտրել էր ավելի շատ մարդ` {3138}
աստղագուշակ {2844}
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶ {1861}
Խաչագողի հիշատակարան {1755}
Իրենց <սիրո հուշերը> ինտերնետում փնտրել էին {1749} հոգի
երեկոյան զգեստներ{1636}
<փնտրել…> փնտրել էին {1591}
հայկական խոհանոց{1583}
vrijaru mp3{1546}
հոմերոսի ոդիսական {1542}
Բալենի ֆիլմ {1522}
aram asatryan mp3 {1431}
արմենչիկ կամ armenchik {1425}
Փնտել էին հաճախ տառասխալներով, ինչպես օրինակ <հաժկական պօրնօ> կամ <ծնդյա շնորհավորանք> և այլն: Ցավալի է, բայց ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ հայերի մեծ մասը հայերենով ավելի շատ պոռնոգրաֆիա է փնտրում ու անիմաստ ստատուսներ, քան կարևոր ինֆորմացիա:
Advertisements