2008- Չկայացած աշխարհի վերջ: Երկրի վրա պիտի ընկներ 800մ շառավղով աստերոիդ: Իսկ դրա հետևանքները, իհարկե, հայտնի են բոլորին:
2009- Այս տարվա հետ կապված ոմն Փիթեր Լորին հայտնել է, որ բացահայտել է Նոստրադամուսի գուշակություններից մեկը: Ըստ այդ գուշակության` բոլորս վաղուց Արմագեդոնի զոհ էինք դարձել: Սկսում եմ կասկածել, որ <արմագեդոնը> հարկերի հին տարատեսակ է:
2010- Կվերջանան նավթի պաշարները և կսկվի պատերազմ ռեսուրսների համար: Բացի այդ <այնտեղ, ուր տաք էր, սառույց կդառնա, կենդանիները կսատկեն ամենուրեք>: Բայց դա ընդամենը <աշխարհի ժամանակավոր ավարտն է>:
2011- Մայաների օրացույցի ավարտը /ոմանց կածիքով դա 2012թ դեկտեմբերի 21 է/: Միգուցե տեղի ունենա բախում հերթական 2005 Yu55 աստերոիդի հետ…
2012- Աշխարհի ամենասպասված ավարտը: Հինգերորդ Արևի ժամանակը, Արեգակնային համակարգը եսիմ որ կողմով կշրջվի Գալակտիկայի առանցքի նկատմամբ, տիեզերական բոլոր ցիկլերը կհամընկնեն, բևեռները կփոխվեն… և այլն: Ասում են, որ ինդիգոյի զավակները պատրաստվում են այդ իրադարձությանը, քանի որ բնակչության 0.5% կենդանի մնալու հնարավորություն ունի… Կտեսնենք…
2013- Ռագնառոկ կամ Մեծ Դատաստան: Աշխարհի վերջի և սկզբի օրը: Մեծ օր: Հիպերտարածական անցում դեպի չորրորդ չափողականություն: Մարդկանց համար` մահ, իսկ աստվածների համար` ծնունդ: Մի խոսքով` աշխարհի շատ անհրաժեշտ ավարտ:
2014- Աստղաֆիզիկոսները պնդում են, որ հենց 2014 թվականին մեր արեգակնային համակարգին կմոտենա տիեզերական փոշի, որը կսրբի իր ճանապարհին ամեն ինչ, այդ թվում` նաև մեզ… շատ փոշոտ ավարտ կստացվի…
2015- Ավարտվում է եսիմ որ 9576 տարվա ցիկլը, որը անխտիր կբերի մարդկության ոչնչացմանը: Աշխարհի անհասկանալի ավարտ: Հույս ունենանք` Հայաստանը կփրկվի… կամ էլ չէ…
2016- Երկրի կլիմայի ուսումնասիրությամբ զբաղվող Ջեյմս Հանսենը համոզված է, որ այս տարվա ընթացքում կհալվեն բևեռային սառույցները, ու մնացածը մենք գիտենք: Կարևորը` Հայաստանին բան չի լինի;)
2017- Հիերարխիկ աղետների տեսության համաձայն 2017 աշխարհի վերջն է:
2018- Նոստրադամուսի ատոմային պատերազմը… դիտեք կինոթատրոններում…
2019- Հերթական 2002 Nt7 աստերոիդի հետ հերթական բախումը:
2020- Իսահակ Նյուտոնի հաշվարկները /որոնք հիմնված են Իոհան Բոգոսլովի գուշակությունների վրա/ պնդում են, որ աշխարհի վերջը անպայման 2020 թվականին է լինելու:
Չգիտեմ` ով ինչին է հավատում, իսկ ես հավատում եմ Նոստրադամուսի 3797թ;) Ապրե’ք հանգիստ:
Advertisements