Սիրելի մարդուն լքելիս հրաժեշտի տարբեր ձևեր կան` սկսած ամենաանտակտ սկանդալներից ու հայհոյանքներից, վերջացրած <շնորհակալություն այն ամենի համար, որ …> արտահայտությամբ:

Կան նաև հետևյալ հետաքրքիր ձևերը.
  1. Կոպիտ: Քանի որ դու ինձ խնդրել էիր քեզ հետ միշտ անկեղծ լինել… Կարճ ասած` հաջողություն: Ինձ չզանգես:
  2. Սադիստական: Քանի որ ես իմ սեփական փորձից գիտեմ, թե ինչքան դժվար է, երբ քեզ լքում են առանց պատճառն ասելու, ապա ես որոշել եմ քեզ չասել հեռանալուս պատճառը:
  3. Հաշվապահի մեթոդ: Դու հինգերորդն ես, ում ես լքում եմ, բայց առաջինը և միակը, ում հաստատ չեմ կարոտի:
  4. Գործնական: Արմ ջան, ճաշը տաքացրել եմ, թխվածքը սառնարան եմ դրել, մի շաբաթվա համար մաքուր ու արդուկած վերնաշապիկ ունես, շալվարդ վերցրել եմ քիմմաքրման կետից: Սեղանին այս ամսվա կոմունալ վճարումներն են: Այսուհետ, թանկագի’նս, ստիպված ես լինելու ինքդ վճարել վարձերը, համ էլ կիմանաս, թե ինչքան ես խոսում հեռախոսով: Մաղթում եմ հաջողություն իմ նման կին գտնելու անհույս գործում:
  5. Գազանաբար: Թանկագինս, ես ինձ համար շուն եմ գնել: Վերջապես կլինի մեկը, ում հետ կարելի է զրուցել: Իմիջիայլոց, իմ դոբերմանը քո նկատմամբ ընկերական չի տրամադրված, աշխատիր ինձնից հեռու մնալ:
  6. Երախտագիտությամբ: Սովորաբար սիրելի տղամարդու ընկերոջը կինը ընկալում է որպես իր թշնամի: Իսկ ես գտա իսկական տղամարդու: Շնորհակալություն,
    Արմ ջան, որ ծանոթացրիր Տիկոյի հետ:
  7. Անակնկալ: Դու միշտ սիրել ես անակնկալներ, էկզոտիկա, թարմություն: 10 տարի տանջվելուց հետո ես հասկացա, որ իմ մտահաղացումների դիմաց ես ստանում եմ միայն քո դեմքի արդեն մի տասնամյակ չփոփոխվող հոգնած արտահայտությունը:
    Եվ հիմա նոր անակնկալ եմ պատրաստել: Ես լքում եմ քեզ: Չձանձրանաս:
  8. Տեղեկատվական: Գև ջան, ցավում եմ, բայց ստիպված էի վերցնել տան պարանները իրերս կապելու համար: Եթե քեզ համար հոգեպես դժվար է հաղթահարել այս ծանր պահը /ես քեզ լքում եմ/, լոգարանում հայելու մոտ վալիում եմ թողել:

Advertisements