Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերը ազդում են դեռահասների վարքի վրա: Մասնավորապես սոց. ցանցերից օգտվող դեռահասները ավելի հաճախ են առողջության համար վտանգ պարունակող պահվածք դրսևորում, ինչպես օրինակ ծխելը, խմելը, սեռական ակտիվությունը և այլն:
Այն դեռահասները, ովքեր օրական երեք ժամ և ավելի են անցկացնում սոց. ցանցերում, 40% ավելի հավանական է, որ փորձեն ծխել, 43%-ով ավելի հավանական է, որ փորձեն պարբերաբար խմել, 41%-ով ավելի հավանական է, որ փորձեն թմրանյութեր, 55%-ով ավելի հավանակ է, որ ծեծկռտուքների մասնակից դառնան, մոտ 3.5 անգամ ավելի հավանական է, որ սեռական կյանք են վարում, 90%-ով ավելի հավանական է, որ ունեցել են մի քանի սեռական զուգընկեր:
Սոցիալական ցանցերից օգտվող ուսանողների 11.5% մոտ ցուցանիշները հետևյալն են.

62% ամենայն հավանականությամբ գոնե մեկ անգամ ծխել են, 79% ոգելից խմիչքներ են փորձել, 69% արդեն հարբեցողության նկատմամբ հակում ունեն, 84% փորձել են թմրանյութեր, 94% մասնակցել են ծեծկռտուքի, 69% սեռական կյանքով են ապրում, 60% ունեցել են երկուսից ավելի սեռական զուգընկեր:
Ըստ էության ուսանողների համար սոցիալական ցանցերի ազդեցությունը ավելի ակնհայտ է:
Բացի այդ` սոցիալական ցանցերից օգտվողների մոտ ավելի արտահայտիչ են տրամադրության անկումները, սթրեսները, դեպրեսիաները, քնի խանգարումները, ակադեմիական ցածր առաջադիմությունը:
Այս հետազոտությունների արդյունքներից կարելի է միանշանակ հետևություն անել, որ ծնվել, մեծանալ, ապրել և մահանալ սոց. ցանցերում կյանքը վատնելու լավագույն տարբերակը չէ: Ինչքան էլ որ ինտերնետը մեծ հնարավորություններ է տալիս, միևնույն է, մի մոռացեք, որ ձեր ընկերները գոյություն ունեն առաջին հերքին ֆիզիկապես, հետո միայն վիրտուալ: