Շատ շուտով Բրիտանիայում կենտրոնական փողոցների մայթերը կբաժանվեն երկու մասի` արագ և դանդաղ քայլող անցորդների համար: Այս մտահաղացումը պատկանում է Լոնդոնի կենտրոնում գտնվող մի քանի խոշոր խանութների, որոնց դռների առջև գոյացող հերթերը թույլ չեն տալիս իրենց գործերով շտապող անցորդներին առանց դժվարությունների շրջանցել մարդկանց կուտակումները:

Փողոցին մոտ հատվածը նախատեսված կլինի արագ քայլող կամ շտապող մարդկանց համար, իսկ մյուս հատվածը` գնումներ կատարողների կամ ուղղակի զբոսնողների: Այս ինֆորմացիան հրապարակել է La Reppublica ամսագիրը:

Advertisements