Նոյեմբերի 11-ի առավոտյան Մինսկ են ժամանել մանկական Եվրատեսիլի հայ մասնակիցները մրցույթից չորս օր առաջ: Կազմակերպիչները հայտնում են, որ մեր երկիրը ներկայացնող խմբի անդամները վստահ են, որ լավ ելույթ ունենալու համար պետք է լավ հանգստանալ մինչև դրա սկսվելը:
Մեր պատվիրակության ղեկավար Դիանա Մնացականյանը նշում է, որ խումբը պատրաստվում է գնալ թատրոնները, ֆիլմեր դիտել և ուղղակի զբոսնել քաղաքի փողոցներով:
<Մինսկ> հյուրանոցում խմբին արդեն սպասում էին և առանց ավելորդ թղթաբանության հանձնեցին սենյակների բանալիները: Խումբը իր հետ շատ իրեր չի վերցրել. միայն անհրաժեշտ հագուստ և հուշանվերներ:
Խմբի մենակատար Վլադիմիր Արզումանյանը արդեն իսկ հասցրել է գրավել 3-րդ տեղը <Детская Новая волна> մրցույթում: Իսկ Մինսկ-արենայի բեմում Հայաստանը ելույթ կունենա տասներորդը <Մայրիկ> երգով:
Նոյեմբերի 12-ին <Մինսկ> հյուրանոց կժամանի Վրաստանի պատվիրակությունը, ինչպես նաև 2008թ մրցույթի հաղթող Bzibeki խումբը: Հյուրերի ժամանման ամենաթեժ ու հագեցած օրը նոյեմբերի 14 է, քանի որ այս օրն է ժամանելու պատվիրակությունների մեծ մասը:

Advertisements