Կարճաժամկետ հատվածում ձին կարող է աշխատել մինչև 15 ձիաուժ հզորությամբ:

Վագրը ոչ միայն զոլավոր մորթի ունի, այլև զոլավոր մաշկ:

«Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմը ստացել է հատուկ «Օսկար» մրցանակ մեկ մեծ և յոթ փոքրիկ օսկարիկների տեսքով:

«Ջուր ծեծել» արտահայտությունը առաջացել է այն պատճառով, որ հնում վանականները որպես պատժամիջոց օգտագործում էին ամանի մեջ բառացիորեն ջուր ծեծելու երկար ու անիմաստ զբաղմունքը:

1983թ կաթոլիկ եկեղեցում գոյություն ուներ այնպիսի պաշտոն, որ կոչվում էր «Սատանայի իրավապաշտպան» (Адвокат дьявола): Նրա հիմնական ֆունկցիան եկեղեցական առաջնորդի թեկնածուի «տակը փորելն» էր: Գոյություն ուներ նաև «Աստծո դատապաշտպան», ով փորձում էր հակառակն անել: Այսօր «Սատանայի իրավապաշտպան» անվանում են այն մարդկանց, ովքեր փորձում են պաշտպանել այն դիրքորոշումը, որի հետ իրենք իրականում համամիտ չեն:

Կվենտին Տառանտինոն իր ֆիլմերի նկարահանումների ժամանակ հաճախ համագործակցում է Ռոբերտ Ռոդրիգեսի հետ: Օրինակ «Սպանել Բիլին» կինոնկարի երաժշտության համար Տառանտինոն Ռոդրիգեսին վճարել է 1$: Իսկ Ռոդրիգեսը «Մեղքերի քաղաքը» ֆիլմի հյուր-ռեսժիսոր Տառանտինոյին վճարել է 1$` խոստանալով, որ ֆիլմի երկրորդ մասի համար Տառանտինոն կվարձատրվի կրկնակի` 2$:

2007թ Շոտլանդիայում հայտարարվեց երկրի նոր կարգախոսի (slogan) մրցույթ: Լավագույն կարգախոսի հեղինակը ստացավ 125 հազար ֆունտ մրցանակը հետևյալ կարգախոսի համար. «Բարի գալուստ Շոտլանդիա»:

Աչքի կապույտ գույնը HERC2 գենի մուտացիայի արդյունք է, որը տեղի է ունեցել մոտ 10 հազար տարի առաջ Մերձավոր Արևելքում: Այդպիսով` բոլոր կապուտաչյա մարդիկ իրար բարեկամ են:

ԱՄՆ-ում պաշտոնապես պետական լեզու գոյություն չունի:

Բրիտանական Today’s Translations հանդեսի համաձայն` աֆրիկյան լուբա լեզվին է պատկանում աշխարհի ամենադժվար թարգմանվող բառը` ilunga: Այն բառացի թարգմանաբար նշանակում է «մարդ, որ ամեն չարություն կների առաջին անգամ, կհանդուրժի երկրորդ անգամ, սակայն չի ների երրորդ անգամ»:

Advertisements