1. Վերջերս այնքան շատ եմ հանդիպել «օրեկան» և «ամսեկան» բառերին, որ որոշել եմ բլոգումս անդրադառնալ այս բառերի ճիշտ ձևին:
    Հարգելի’ հայեր, հատկապես եթե դուք սերտորեն առնչվում եք գովազդ, հայտարարություն, հոդված (և այլն) գրելու հետ, ապա խնդրում եմ գոնե այս բառերը ճիշտ գրեք:
    Բացատրեմ, թե ինչու «օրական» և ոչ «օրեկան», թե ինչու «ամսական» և ոչ «ամսեկան» և ինչու «տարեկան»:
    Հայերենում
    գոյություն ունեն «օր», «ամիս» և «տարի» բառերը և -ական վերջածանցը:
    Այսպիսով ունենք.
    ! օր+ական=օրական
    ! ամիս+ական=ամ(ի)սական=ամսական
    ! տարի+ական=տար(իա)կան=տարեկան
    Այսպիսով` միայն վերջին երկու դեպքում ունենք հնչյունափոխություն, սակայն «ե» տառ առաջանում է միայն «տարեկան» բառի կազմության ժամանակ: Իսկ դա նշանակում է, որ հայերենում գոյություն չունեն «օրեկան» և «ամսեկան» բառեր:
    Խոսեք և գրեք գրագետ հայերենով:
Advertisements