Միանգամից ասեմ` ինքնասպանությունը չունի ոչ մի առավելություն: Նախ և առաջ եթե դուք որոշել եք ինքնասպան լինել, ապա դուք մարդասպան եք (իսկ դուք ինչպե°ս եք վերաբերվում մարդասպաններին):
Բացի այդ, եթե…

  1.  …Դուք որոշել եք խեղդվել, ապա ընտրել եք ամենադաժան ու դանդաղ մահերից մեկը: Ջրում խեղդվողը պահպանում է գիտակցությունը մինչև վերջին պահը, զգում է, թե ինչպես է ջուրը լցվում թոքերը, ունենում է «ներսից վառվելու» տհաճ ու ցավոտ զգացում և այլն և այլն…
  2.  …մտածում եք բարձրությունից ձեզ ցած նետելու մասին, ապա ասեմ, որ նման ձևով ինքնասպանություն
    1. գործողները, որպես կանոն, մահանում են սրտի կաթվածից թռիչքի կեսին: Նույնիսկ եթե դուք ուշագնաց չլինեք, չեմ կարծում, որ կցանկանաք, որ ձեր վերջին հիշողությունը սեփական ոսկորների ջարդոցի ձայնը լինի:
  3.  …ցանկանում եք քիմիկատներ ընդունել: Հաշվի առեք, որ ձեր օրգանները ներսից քայքայվելու են: Եթե հաջողվի ձեզ փրկել, կմնաք հաշմանդամ: Բացի այդ էլ ցավոտ ու տանջալից մահը անհեթեթ է, երբ դուք եք ընտրում դրա ձևը:
  4.  …ցանկանում եք քնաբեր ընդունել, ապա նախ կարող են ձեզ փրկել (հավանականությունը բավականին մեծ է), բացի այդ էլ շատ անիմաստ մահ է, առավել ևս, որ ձեզ անպայման դիահերձելու են (գուցե նաև մի քանի անգամ), որպեսզի համոզվեն, որ դուք միայն քնաբեր եք ընդունել կամ ձեզ չեն սպանել և այդպես շարունակ:
  5.  …դուք մտածում եք կախվելու մասին, ապա հաշվի առեք, որ դա նույնպես ցավոտ մեթոդ է, բացի այդ էլ ձեզ կողքից պատկերացրեք. կապտած, վզի վրա հսկայական մուգ հետք, ցավից ծռմռված դեմք…
  6.  …փորձում եք ինքնասպանության դեռ նոր, չբացահայտված մեթոդներ հորինել, ապա կարելի է նույն երևակայությունը օգտագործել, օրինակ, այն խնդրի լուծման վրա, որի խատճառով ուզում էիք ինքնասպան լինել: Համ էլ կենդանի կմնաք:
  7.  …չգիտեմ էլ ինչ եք փորձում, ապա անիմաստ:

Ի վերջո ինչու° եք շտապում մեռնել: Դրա ժամանակը միշտ էլ կլինի: Ամեն անգամ նման քայլի մասին մտածելուց հիշեք, որ շատ հնարավոր է, որ վաղը ձեզ հիանալի առաջարկ է սպասվում (օր` աշխատանքի, եթե որոշել էիք ինքնասպան լինել գործազրկության պատճառով, ընկերության, եթե սիրո պատճառով և այլն):

Մտածեք, թե աշխարհում ամեն րոպե քանի մարդ է մահանում, և նրանցից քանիսը նույնիսկ 5 տարի չի հասցրել ապրել: Գնահատեք այն տարիները, որ ձեզ տրված են…

Advertisements