Հոդվածում անդրադարձել եմ տղամարդկանց ժեստերին:

  • Եթե տղամարդը նստած է ոտքերի թաթերը դեպի ներս: Սա նշանակում է, որ նա իրեն փոքր-ինչ անվստահ է զգում: Օրինակ` եթե տղամարդը նման ձևով նստում է Ձեզ մոտիկ, ապա ուզում է ծանոթանալ, սակայն կասկածում է, որ կմերժեք:
  • Եթե խոսելիս ակտիվ օգտագործում է ձեռքերը: Նման տղամարդիկ շատ լավ զրուցակից են, իսկ որպես զուգընկեր շատ ուշադիր են ու մեծահոգի:
  • Եթե տղամարդը ուսերով ու կրծքով թեքված է դեպի Ձեզ անկախ նրանից, թե ուր է նայում, ապա, Դուք տվյալ պահին նրա համար ամենակարևոր մարդն եք /անկախ նրանից դուք մտերիմ ընկերներ եք, սիրահար զույգ, թե ուղղակի ծանոթներ/:
  • Եթե տղամարդը սովորականից ավելի մոտ է կանգնում Ձեզ: Սովորական հեռավորությունը տղամարդու համար 35-45սմ է: Ձե անձնական տարածք ներխուժելը նշանակում է Ձեզ հետ մտերմանալու ցանկություն /նաև ֆիզիկական իմաստով/:
  • Եթե տղամարդը ժպտում է միայն շուրթերի ծայրով /ատամները կամ չեն երևում կամ քիչ են երևում/: Տղամարդիկ ավելի քիչ են հակված էմոցիաները բուռն արտահայտելուն, քան կանայք: Այնպես որ նշվածը միանգամայն լայն ժպիտի «թաքուն» տարբերակն է: Դա նշանակում է, որ Ձեր ներկայությունը նրան հաճելի է /հնարավոր է, որ միայն որպես լավ զրուցընկեր/:
  • Եթե տղամարդը ձեռքերը տանում է գրպանը` դուրս թողնելով մեկ կամ մի քանի մատ, կամ ձեռք է տալիս գոտուն, ապա նա փորձում է Ձեր ուշադրությունը ուղղել իր մարմնի այդ հատվածին:))) Իհարկե, բացի այն դեպքից, երբ գոտին կամ շալվարը շատ թանկ արժեն կամ Ձեր զրուցընկերը համասեռամոլ է:
  • Եթե տղամարդը փորձում է բռնել Ձեր ձեռքը փողոցում կամ այլ մարդաշատ վայրերում, ապա նա դրանով ուզում է ասել, որ Դուք պատկանում եք իրեն այնպես, որ բոլորն անպայման իմանան:
  • Եթե տղամարդը կորացնում է ուսերը, ապա մտածում է Ձեզ գրկելու մասին /ռեֆլեկտոր գործողություն է/: Ժեստի կոնտեքստում, որպես կանոն, լուրջ զգացմունքներ են կամ ապագա լուրջ զգացմունքներ: Այս ժեստից հետո այդ տղամարդու հետ ֆլիրտը իմաստ չունի, գերադասելի է ավելի առօրյա պահվածքը:

Այնուամենայնիվ, մի մոռացեք, որ ժեստերը միշտ կարելի է սխալ մեկնաբանել /օրինակ ժեստը կարող է պայմանավորված լինել ֆիզիկական ցավով կամ անհանգստությամբ/: