Հայերիս մոտ հաճախ կարելի է հանդիպել վերանվիրելու պատմական սովորությանը: Սակայն նույնքան հաճախ էլ կարելի է հանդիպել վերանվիրելու անհաջող փորձերին: Ինչպե°ս խուսափել նվերները այլ մարդկանց վերանվիրելիս առաջացող սխալմունքներից և, որպես արդյունք, ընկնող ռեյտինգից: Այսպիսով` վերանվիրելու 7 պատվիրանները.

1. Հիշեք, թե ձեզ դուր չեկած նվերը ումից եք ստացել, որ հետո նույն մարդուն չվերանվիրեք:

2. Մի վերանվիրեք նվերը այն մարդու ծանոթներին, ումից այդ նվերը ստացել եք, վասնզի այդ մարդիկ կարող են այդ նույն նվերը վերանվիրել նրան:

3. Վերանվիրելիս մի ափսոսացեք 500-1000 դրամ և վերափաթեթավորեք նվերը, հատկապես եթե այն բացել եք:

4. Եթե վերանվիրվող նվերների քանակը շատ է, գրեք նրանց վրա նվիրողների անունները, հատկապես Նոր տարուն, հատկապես շոկոլադե ընտրանիների (բամբաներկա;)))) վրա:

5. Եթե նվերը ժամանակային սահմանափակում ունի (օրինակ` պահպանման ժամկետ), աշխատեք առաջիկայում հյուր գնալ այն մարդու տուն, ում կարող եք դա վերանվիրել: Իսկ ժամկետի ավարտից հետո մի ափսոսացեք, թափեք այն: Ավելի լավ է նվերը թափեք դուք, քան նվիրեք, և թափի ստացողը:

6. Եթե ուզում եք վերանվիրել որևէ հին բան (օրինակ` արդեն օգտագործված, բայց լավ պահպանված ծաղկաման), ապա մի մոռացեք այն լվանալ կամ բերել թարմ տեսքի, գտնել համապատասխան տուփ կամ փաթեթավորում… Մի ալարեք ու գնեք նոր նվեր:

7. Ուշադիր եղեք վերանվիրելիս նվերի վրա գրությունների հարցում: Եթե նվիրում եք Աստղիկին, ապա «Շնորհավոր ծնունդդ, Գեղամ» արտահայտությունը անխտիր պետք է վերացվի նվերի վրայից;)

Շուտով` «Մի բամբաներկայի պատմություն»: Սպասեք Նոր տարուն;)

Advertisements