• Եթե տղամարդը (այս ժեստը հատուկ է նաև կանանց) ձեռքով շփում է ականջը կամ քիթը (եթե ալերգիա կամ քոր չունի), ապա սկսեք կասկածել: Երբ մարդը ստում է, արագանում է արյան շրջանառությունը, որի հետևանքով արյան ավելի մեծ քանակություն է մղվում դեպի երեսը: Երբ երեսը արյան  հոսքից տաքանում է, առաջանում է ականջը կամ քիթը շփելու/քորելու ռեֆլեքս:
  • Եթե տղամարդը լպստում է շրթունքները: Ընդհանրապես սա նշանակում է, որ մարդը քաղցած է: Իսկ եթե նա այդ ժեստը անում է նայելով ձեզ, ուրեմն «նրա ախորժակը գրգռում եք դուք»:
  • Եթե տղամարդը ձեռքով հետ է տանում ձեր դեմքին թափված մազափունջը` միևնույն ժամանակ նայելով ձեր աչքերի մեջ: Օտար մարդկանց ներկայությամբ սա ձեր միասին լինելու հայտարարությունն է: Իսկ երբ մենակ եք, տղամարդը այս ժեստով փորձում է ասել, որ ուզում է հոգ տանել ձեր մասին: (Ժեստի բացատրության հիմքում ընկած են հին ռեֆլեքսներ, որոնք առկա են նաև այն կենդանիների մոտ, որոնք մորթի ունեն):
  • Եթե տղամարդը իր ձեռքերի մեջ է առնում ձեր երեսը: Այս ժեստը միշտ խորը զգացմունքների դրսևորման ձև է: Այն հենց այնպես չի լինում: Շնորհավոր;)
  • Եթե տղամարդը նստում է ձեռքերի վրա, ապա նա փորձում է զսպել իրեն ձեզ վշտացնող քայլ անելուց: Նա չի թաքցնում կամ չի ստում, ուղղակի փորձում է կառավարել իրեն ու չանել մտքինը, որը անպայման կվիրավորի ձեզ կամ կփչացնի ձեր տրամադրությունը:
  • Եթե տղամարդը (նաև կինը) ձեռքը/ձեռքերը/մատը պահում է բերանի մոտ, ապա ստում է: Ռեֆլեկտոր ժեստ է` պայմանավորված «բերանը փակելու» մեծ ցանկությամբ, որպեսզի ավելորդ ոչինչ չասվի: Այս ժեստը սովորաբար ուղեկցվում է շուրթերը պարբերաբար սեղմելով, իսկ հայացքը հաճախ ուղղվում է աջ և ներքև:
  • Եթե մարդը ինչ-որ բան պատմելիս կամ ձեր հարցին պատասխանելիս նայում է աջ և վերև, ապա փորձում է հիշել, իսկ եթե ձախ և վերև, ապա փորձում է հորինել պատասխանը:

Հոդվածի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

Սպասեք հոդվածի շարունակությանը:)

Advertisements