Կամավոր ստրկությունը առաջին անգամ մշակվել և կիրառվել է Եգիպտոսում: Կամավոր ստրկության կանոնը հնչում է հետևյալ կերպ. մարդուն հնարավորություն տուր փորձելու շատ յուրահատուկ մի բան, իսկ հետո ցույց տուր այն ճանապարհը, որով կարելի է վաստակել դա: Ցանկացած մարդ առանց խորը մտածելու կսկսի աշխատել ամբողջ եռանդով: Բայց երբ մարդը հասկանա, որ իր ցանկությունը /իդեալը/ անհասանելի է, նա կկորցնի հետաքրքրությունը կյանքի նկատմամբ:

Յուրաքանչյուրս այսօր մասնակցում ենք մի մրցավազքի, որ անվանում են ապրանքների և ծառայությունների սպառում: Մտնում ենք խանութ և գնում նոր բջջային հեռախոս, որ մի քանի ֆունկցիա ավելի է կատարում, քան այն, որ ունենք: Ընդ որում` առանց մտածելու` օգտակար են մեզ համար այդ ֆունկցիաները, թե ոչ: Գնում ենք նոր ավելի մեծ սնիկերս, հետո ձեռք ենք բերում նիհարելու գերժամանակակից միջոց, որ հեռացնենք սնիկերսի հետևանքները: Եվ այսպես ամեն օր…

Ֆիրմաները գիտեն այս սկզբունքի մասին և ամեն անգամ բարձրացնում են մեր իդեալները, դրանք հասանելիության մակարդակից հասցնելով անհասանելի մակարդակի, որպեսզի մենք չկորցնենք մեր հետաքրքրությունը մեզ իրականում անպետք իրերի նկատմամբ: Եվ երբ մարդը չի կարողանում հասնել անընդհատ հեռացող իդեալներին, սկսում է կատաղել: Որպես արդյունք սկզբում գոռում և բողոքում է ինտերնետում, ընկերների մոտ, թերթերում, իսկ մի գեղեցիկ օր էլ ավտոմատով մտնում է դպրոց ու սպանում իրեն ծանոթ և անծանոթ մարդկանց:

1990-ականներին միայն Ռուսաստանում 11 միլիոն մարդ մահացավ սեփական անձի հանդեպ հավատը կորցնելու պատճառով /վիճակագրական օրինաչափություններից ելնելով կանխատեսված մահացությունների նորմալ քանակը 11 միլիոնով ավելի էր/:

Սա կարելի է անվանել կամավոր ստրկությունից հրաժարվելու հետևանք:

Հարց.
Կենդանի մնալու համար պետք է ստրու°կ լինել…

Advertisements