Սա զուտ հայկական էֆեկտ է` պայմանավորված մեր իրավական ակտերի կիրառության աստիճանական անկումով: Երբ դեռ նոր էին սկսել խստորեն հետևել անցումով անցնելու իրավական նորմին և տուգանում էին խախտողներին, բոլորը օրենքը հարգող անգլիացիների նման չէին ալարում, քայլում-հասնում էին մինչև մոտակա անցում, սպասում էին կանաչ լույսին, հետո նոր անցնում էին փողոցը… Այս երևույթը տևեց մի ամիս, մինչև մարդիկ զգացին, որ ոստիկանները դադարել են տուգանել փողոցը պատահական տեղից անցնողներին: Այսպիսի դեպքերը բավականին շատ են, մասնավորապես ուսանողները և աշակերտները չեն կեղտոտում կամ վնասում թարմ վերանորոգած դասարանները, սակայն մի ամիս հետո /երբ արդեն վերանորոգումը թարմ չի համարվում/ սկսում են կեղտոտել, փչացնել պատերն ու գույքը:

Այսպիսով` քանի որ մենք չենք կարողանում մեր հասարակությունում ձևավորել հասարակ բարոյական և սոցիալական նորմեր հասրարակական գույքի նկատմամբ, ապա անհրաժեշտ է ստաբիլ պահպանել գոնե շուկայական նորմերը: Այլ կերպ ասած` խախտել ես իրավական նորմը` վճարիր: Որպես կանոն սոցիալական նորմերի բացակայության պայմաններում շուկայական նորմերը լավ են գործում, հատկապես աճող դրույքի դեպքում: Օրինակ` անցել ես փողոցը չթույլատրված տեղից, վճարիր 3000 դրամ, անցել ես 2-րդ անգամ` 6000 դրամ, էլի` 10.000 և այդպես շարունակ:

Արդյունքում մենք կունենանք օրենքը գուցե չհարգող, բայց ֆինանսական տեսակնյունից վնասներ կրել չցանկացող հասարակություն, որ ստիպված կլինի հետևել օրենքներին: Իսկ դա կբերի մեր ազգի նկատմամբ հարգանքի բարձրացմանը, քանի որ արտասահմանյան երկրներում ապրողներից քչերն են, որ կհասկանան այսօրվա իրավիճակը Հայաստանում: Իսկ նրանց մեծ մասը հայ է;)

Advertisements