Նախ և առաջ հիասթափեցնեմ. էներգետիկ ըմպելիքները կախում են առաջացնում, ինչպես ծխախոտը կամ թմրանյութերը:
Բացի դրանից կան մի շարք այլ ազդեցություններ, որոնց մասին համեստաբար լռում են էներգետիկ ըմպելիքներ արտադրող ընկերությունները.

Արյան ճնշում: Էներգետիկ ըմպելիքները պարունակում են կոֆեին և շաքար, որոնք հանգեցնում են արյան ճնշման բարձրացմանը: Իսկ պարբերաբար օգտագործումը, որպես կանոն, դառնում է սրտայինհիվանդությունների, ընդհուպ մինչև կաթվածի պատճառ:

Ապագա սերնդի արատներ: Հղի կանանց խորհուրդ չի տրվում օգտագործել նման տիպի խմիչքներ, քանի որ դա կարող է ազդել պտղի վրա, և հավանական է, որ երեխան ծնվի արատներով:

Անքնություն: Երբ օրվա ընթացքում օգտագործում են էներգետիկ ըմպելիքներ, ապա դրանց ազդեցությունը կարող է շարունակվել նաև երեկոյան և գիշերը: Արդյունքում` անքնությունը: Ժամանակի ընթացքում անքնության հաճախ կրկնվող դեպքերը հանգեցնում են գլխացավերի, ճնշման տատանումների և տրամադրության հաճախակի անկումների:

Քաշի ավելացում: Բացի նշված բացասական հետևանքներից, այս տիպին պատկանող ըմպելիքներում մեծ քանակությամբ կալորիաներ կան: Պարբերաբար օգտագործումը բերում է ավելորդ քաշի ավելացման:

Այսպիսով` եթե դուք էներգիայի կարիք ունեք, ապա կարող եք քնել կամ սկսել սպորտով զբաղվել: Սկզբնական շրջանում սա կարող է հոգնեցնող լինել, բայց ապագայում կբերի դիմացկունության բարձրացման, իսկ առողջական խնդիրներ միանշանակ չեք ունենա սպորտով զբաղվելու պատճառով;)

Advertisements