Երբեք մի ծխեք ուտելուց անմիջապես հետո: Սնունդ ընդունելուց անմիջապես հետո ծխախոտի մեկ գլանակը համարժեք է 10 գլանակի: Եթե օրվա ընթացքում երեք անգամ հաց ուտեք և երեք անգամ էլ ծխեք անմիջապես հետո, ապա դա արդեն իսկ համարժեք կլինի 30 գլանակ ծխախոտի…
Ուտելուց անմիջապես հետո մրգեր մի կերեք: Դրանք ուռացնում են մեր ստամոքսը, քանի որ խոչընդոտում են նորմալ մարսողական գործընթացին: Միրգ կարելի է ուտել սնունդ ընդունելուց մեկ ժամ առաջ կամ մեկ ժամ (և ավելի) հետո:
…Թեյ էլ մի խմեք: Թեյի թուրմի մեջ պարունակվում են մեծ քանակությամբ թթուներ, որոնք դժվարացնում են մարսողական պրոցեսը հատկապես սպիտակուցներով հարուստ սննդի դեպքում:
Եթե դուք երբեմն ուտելուց հետո բոլորից գաղտնի արձակում եք շալվարի կոճակը… Ավելի լավ կլինի ուղղակի քիչ ուտեիք կամ, համենայն դեպս, մի արեք նման բան: Ձեր միջամտության արդյունքում սնունդը միանգամից «ընկնում է ներքև», ինչի հետևանքով որոշակի ժամանակով խանգարվում է սննդի մարսողական պրոցեսը:
Լոգանք մի ընդունեք: Լոգանքի ընթացքում արյան հոսքը արագանում է դեպի ձեռքերը, ոտքերը (ընդհանրապես վերջույթները), ինչի հետևանքով արյան շրջանառությունը թուլանում է ստամոքսում: Հետևությունները թողնում են ձեզ…
Ուտելուց անմիջապես հետո խորհուրդ չի տրվում նաև զբոսնելը: Չնայած որ շատերս ենթադրում ենք, որ այդ դեպքում սնունդն ավելի արագ կմարսվի, իրականում այն կմարսվի թերի և դանդաղ: Ամեն անհրաժեշտ նյութ ստամոքսում ամբողջական մշակում չի անցնի և չի յուրացվի օրգանիզմի կողմից:
Եվ… վերջում… մի քնեք ուտելուց անմիջապես հետո: Արդյունքը կլինեն գաստրիտները և ստամոքսային ինֆեկցիաները, քանի որ քունը խանգարում է մարսողական պրոցեսը:
Չնայած նման դաժան փաստերին, այս ամենը դուք կարող եք անել ուտելուց մի որոշ ժամանակ հետո: Իսկ լոգանք ընդունելուց և քնելուց ընդհանրապես հրաժարվել խորհուրդ չեմ տա;)

Advertisements