1. Եթե խանութը բաց է օրը 24 ժամ և շաբաթը 7 օր, ուրեմն նրա ինչի°ն են պետք կողպեքները:
  2. Ինչու° է արևը մգեցնում մեր մաշկը, բայց գունաթափում մեր մազերը:
  3. Եթե արևածաղկի յուղը ստանում են արևածաղկից, ձիթապտղի յուղը` ձիթապտղից, ապա ինչի°ց են ստանում մանկական յուղերը…
  4. Ինչու° են մարդիկ կանգնում բարձրահարկ շենքերի տանիքին, հետո հեռադիտակով նայում նեքևում քայլող մարդկանց:
  5. Եթե դուք աշխատանքի ժամին պեպսի (PEPSI) խմեք կոլայի (COKE) արտադրամասում, ձեզ աշխատանքից կհեռացնե°ն:
  6. Ինչու° են կլոր պիցցան տեղադրում քառակուսի տարայի մեջ:
  7. Եթե փողը ծառերի վրա չի աճում, ապա ինչու° բանկերն ունեն ճյուղեր /մասնաճյուղեր/:
  8. Մահանալուց հետո ստիպված ենք լինելու անընդհատ ման գալ վերջին անգամ հագած շորերո°վ:
  9. Ինչու° ենք լվանում լոգանքի սրբիչները: Մենք լոգանք ընդունելուց հետո մաքու°ր չենք:
  10. Եթե դուք ծրագրում եք ձախողվել, և ձեր ծրագիրը հաջողվում է, հիմա դուք ձախողվե°լ եք, թե° հաջողության հասել:
  11. Եթե սերը կույր է, ապա ինչու° է ներքնազգեստը այդքան պոպուլյար 😉
  12. Եթե ինքնաթիռի սև արկղին ոչինչ չի լինում վթարի ժամանակ, ապա ինչու° ինքնաթիռը նույն նյութից չեն սարքում:
  13. Եթե կրիային զրկեն պատյանից, նա կհամարվի անտու°ն, թե° մերկ:
  14. Հոմանիշը հոմանիշ ունի°:
  15. Եթե ողջ աշխարհը բեմ է, այդ դեպքում որտե°ղ է նստում հանդիսատեսը:
Advertisements