Նապոլեոնի կողմից շատ սիրված սեղանի խաղ էր շաշկին, բայց նա մեծ վարպետությամբ խաղում էր նաև շախմատ: Հունգարացի մեխանիկ Ֆրանց Կեմպելենը 18 դարի վերջ 19-րդ դարի սկիզբ հորինել էր մի շախմատային մեքենա:

1809թ Վիեննայում Նապոլեոնը որոշեց խաղալ շախմատային այս ավտոմատի հետ: Ավտոմատը նման էր թուրքի/արաբի, ով նստած է սեղանի շուրջ: Կեմպելենը Նապոլեոնի պահանջով բացել և ցույց է տվել ավտոմատի բոլոր դարակները, որպեսզի ցույց տա, որ ներսում ոչ ոք չկա: Հետաքրքիր է, որ ավտոմատը, որ, հեղինակի պնդմամբ, ղեկավարվում էր միայն մեխանիկական դետալների օգնությամբ, հաղթեց Նապոլեոնին: Ընդ որում` մինչ այդ նույն ավտոմատը հաղթել էր նաև Եկատերինա Մեծ թագուհուն (Եկատերինա Վելիկայա), Ֆրիդրիխ Երկրորդին և Բենջամին Ֆրանկլինին:

Չնայած բոլոր լեգենդներին, այս ավտոմատը աճպարարական հնարքով պատրաստված սարք էր, որի ներսում թաքնված էր բարձր մակարդակի շախմատիստ: Ասում են նույնիսկ, որ այդ շախմատիստը կին էր: Սակայն մինչ օրս էլ այդ մեքենայի գաղտնիքը մնում է անհայտ:

Advertisements