Շուտով կսկսվի 2011 թվականը… նապաստակի կամ ճագարի տարի… այն էլ` սպիտակ…
Ինչպես ասում են` փլեյբոյի տարին լինելու է ամեն ինչով առատ տարի: Նախ և առաջ այն իհարկե լինելու է սիրառատ: Բոլոր հին ու նոր զույգերը կրկին կսիրահարվեն իրենց ընտրյալներին, բաժանված և կռված զույգերը այս տարի կհաշտվեն: Շատերը կամուսնանան, հատկապես նոյեմբերի 11-ին😉
Տարին կլինի նաև փողառատ: Հետաքրքիր անակնկալներ են սպասվում բոլոր համաստեղությունների տակ ծնված մարդկանց, նաև դեռ չծնված փոքրիկ մարդկանց: Նրանց համար ակնհայտորեն տարին փողառատ կլինի: Կաշխատեն իրենց կյանքի առաջին խոշոր գումարը. ծննդյան նպաստը, որը, իհարկե, կտրվի մայրիկին մինչև երեխայի տասնութ տարին լրանալը:
Տարին կլինի արկածառատ: Քանի որ փլեյբոյն իր բնույթով արկածախնդիր է, ապա, բնական է, որ տարին նույնպես արկածներով կանցնի, ընդ որում` շատ հաճելի արկածներով:
Անկասկած` տարին առատ կլինի նաև փլեյբոյներով լի… Աղջիկնե’ր, զգուշացեք… Կամ էլ մի զգուշացեք;)
Տարին առատ կլինի նաև ժպիտներով: Քանի որ ցանկացած արկած հնարավոր չէ պատկերացնել առանց ծիծաղելի միջադեպերի, իսկ տարին ամբողջությամբ արկածային է… Հետևությունները թողնում եմ ձեզ…
Փլեյբոյի տարին անխտիր կլինի առաջընթացով, որովհետև, վերջին հաշվով, ճագարը առաջընթացի խորհրդանիշն է:
Եվ վերջապես տարին կլինի երեխաներով լի: Ճագարի տարին անհնար է պատկերացնել առանց փոքրիկ ճագարիկների…
Բոլորիս ՄԵԾ նվաճումներ այս առատ տարում;)

Կանխատեսումները` Արփինե Այվազյանի