Որոշեցի կիսվել երազանք պահելու մի հետաքրքիր ձևով:
Մի քանի տարի առաջ իմ ընկերներից մեկն ասաց, որ ամեն տարի հունվարի 5-ին` Սուրբ ծննդյան գիշերը նա հինգ երազանք է պահում, որ ուզում է հենց այդ տարի կատարվեն: Գրում է դրանք հինգ առանձին թղթերի վրա, ծալում և դնում բարձի տակ: Հունվարի 6-ի առավոտյան արթնանալուց հետո առանց նայելու ձեռքը տանում է բարձի տակ և ընտրում թղթերից մեկը: Որը ընտրեց, դա էլ կկատարվի այդ տարվա ընթացքում:
Անկեղծ ասած` շատ եմ լսել շամպայնի բաժակի մեջ երազանք գցելու կամ այլ ձևերով երազանք պահելու մասին: Բնական է, որ սրան էլ չհավատացի… Բայց որոշեցի փորձել:
Արդեն 4 տարի է, որ ամեն հունվարի 5-ին պահում եմ հինգ երազանք: Արդեն 4 տարի է, որ ընտրածս երազանքը կատարվում է հենց այդ տարում…
Իհարկե, խոսքը չի գնում անիմաստ /պիցցա եմ ուզում/ կամ անիրականանալի /ուրիշ մոլորակի վրա տեղափոխվենք ապրելու/ երազանքների մասին, այն, որոնք դուք իրոք ցանկանում եք իրականացնել հենց այդ տարում…
Հավատացեք հրաշքների…

Advertisements