Թվաբանություն
Boeing 747-400 ինքնաթիռը կարող է տեղավորել 416 ուղևոր: 2010-ին իմ բլոգ այցելել են ընդհանուր առմամբ 6700 անգամ (հաշվի առնելով, որ բլոգը սկսել եմ հոկտեմբերի 20-ից` վատ չէ…): Այսինքն` 16 լիքը Boeing 747😉
Ձեր ուշադրությանն եմ ներկայացրել 48 նոր հոդված, այսինքն` 1 հոդված յուրաքանչյուր 1.5 օրը:
«Ժեստերի լեզուն: Մաս 1» հոդվածը արժանացել է ամենամեծ ուշադրությանը: Իսկ ամենաշատ այցելությունների քանակը մեկ օրվա ընթացքում կազմել է 349 /դեկտեմբերի 10-ին/:

Որտեղի°ց…
Անցյալ տարվա ընթացքում այն կայքերը, որտեղից ամենաշատն են այցելել իմ բլոգը դարձել են facebook.com, armenix.com, arsstyle.wordpress.com, WordPress Dashboard և geer.am:
Իմ բլոգը գտել են` ինտերնետում փնտրելով ստատուսներ, ՍՏԱՏՈՒՍՆԵՐ, շարադրություն, exanak@ hayastanum և odnoklassniki: Հետո էլ ասում են, թե հայերը այլ բաներ են ման գալիս, ստատուսներ ման չեն գալիս…

2010-ի ամենակարդացվող հոդվածները /ընդհանուր ցուցանիշներով/.
Ժեստերի լեզուն: Մաս 1 /237 դիտում, 3 մեկնաբանություն, 5+8 like/
Odnoklassniki-ի ստատուսներ /1221 դիտում, 6 մեկնաբանություն, 2+27 like/
Ի°նչ են փնտրում հայերն ինտերնետում /377 դիտում, 5 մեկնաբանություն, 3+7 like/
10 փաստ երազների մասին /188 դիտում, 0 մեկնաբանություն, 1+7 like/
Կնոջ մարմնի ամենագայթակղիչ մասը… /163 դիտում, 4 մեկնաբանություն, 1 like/

Ժեստերի լեզուն: Մաս 2 /159 դիտում, 9 մեկնաբանություն, 4+7 like/
Ինչն է նյարդայնացնում տղամարդկանց… կանանց մեջ /143 դիտում, 7 մեկնաբանություն, 8 like/
Կցանկանայի հատուկ առանձնացնել նաև Ինքնասպանության առավելությունները հոդվածը, որ դիտել էին 108 անգամ, կատարել 6 մեկնաբանություն և հավանել էին 3+10 անգամ:

Շնորհակալություն WordPress.com կայքին տրամադրված հաշվետվության համար: