Վերջերս նկատե°լ եք, որ այս նոր մասնագիտությամբ մարդիկ մեծ արագությամբ շատանում են: Ցանկացած շոուի ժամանակ միշտ մի քանի հոգու ներկայացնում են որպես բարձրաշխարհիկ էգ առյուծ /светская львица/: Հետաքրքիր է, թե այս սոցիալ-մշակութային առեղծվածների ֆունկցիան ո°րն է: Եթե կան հաղորդավարներ, ովքեր վարում են երեկոն, երգիչներ, ովքեր երգում են, պարողներ, ովքեր պարում են, և վերջապես հանդիսատես, ում համար նախատեսված է այս ամենը, ապա ի°նչ են անում բարձրաշխարհիկ էգ առյուծները… միգուցե բարձրանու°մ են… թե° իգանում…
Մի հետաքրքիր փաստ էլ. այս հույժ կարևոր մասնագիտության տեր մարդիկ անպայման ունենում են սիլիկոնե շրթունքներ և կուրծք, հագնում են ամենահայտնի դիզայներների կողմից կարված հագուստ /շատ հաճախ հագուստի վրա մոռանալով պիտակը գնի հետ միասին/, և սարսափելի բարձր կրունկներով կոշիկներ, որոնցով նրանք մտադիր են պարել: Սակայն, որպես կանոն, միայն նստում են և փորձում դեմքին խորիմաստ արտահայտություն տալ, ինչը չի ստացվում սիլիկոնե շրթունքների պատճառով, որոնք փակում են տեսադաշտը:
Բացի այդ յուրաքանչյուր բարձրաշխարհիկ էգ առյուծ պիտի ունենա անհայտ հովանավոր և անհայտ մասնագիտություն, մինչև որ նրան կառաջարկեն որևէ անիմաստ հեռուստաշոու որևէ ալիքի եթերում: Սովորաբար գիշերային ժամերին, երբ մարդիկ այնքան էլ ուշադրություն չեն դարձնում հեռուստահաղորդավարի դեմքի բութ արտահայտությանը:
Այսպիսով` ամփոփենք.
Բարձրաշխարհիկ էգ առյուծը արհեստական արտաքինով, իգական սեռի, կյանքում չկողմնորոշված անձնավորություն է, ով փորձում է մասնագիտություն ձեռք բերել /իսկ ավելի կոնկրետ` աշխատավարձ/ հարուստ հովանավորի և մարմնի սիլիկոնե մասերի միջոցով` դրանք վարձով կամ ապառիկով տրամադրելով: Կարևոր է «գլաաաաա~մուռ» բառի իմացությունը և հաճախակի օգտագործումը:
Ձեր գլաաաաաաամուռային բլոգեր` Արփինե 😀

Advertisements