Տոներին պատրաստվելիս շատերս նկատած կլինենք, որ Նոյան բնական հյութերը մեծ անակնկալ էին պատրաստել սպառողների համար:
Անակնկալը հետևյալն է. դուք գնում եք Նոյան բնական հյութեր տոներին և ստանում եք անմոռանալի հնարավորություն ջնջել տուփի վրայի պաշտպանիչ շերտը: Տեսնելով այնտեղ «կրկին փորձիր» գրությունը, դուք պետք է ևս մեկ անգամ ջնջեք այն: Եթե նույնիսկ դրանից հետո գրությունը չի փոխվում, ապա դուք հաստատ չեք շահել:
Իհարկե, Նոյան ընկերությունը շատ էր ցանկանում «կրկին փորձիր»-ից հետո գրել «Անուշ լինի» կամ «Երջանիկ 2011թ», բայց մարքետոլոգների բարդ վերլուծություններից հետո որոշվեց, որ այն մարդիկ, ովքեր չեն շահում որևէ բան, ավելի մեծ հաճույքով կկարդան «կրկին փորձիր»:
Շնորհակալություն Նոյան ընկերությանը: Բոլոր սպառողների անունից մաղթում ենք «կրկին փորձիր» 2011թ…

Advertisements