Ի տարբերություն նիմֆոմանիայի և պրոմիսկուիտետի` ֆրիգիդությունը բացարձակ սառնությունն է դեպի սեռական զուգընկերը, սեքսի նկատմամբ անտարբերությունը: Կանանց մոտ ի ծնե ֆրիգիդություն գրեթե չի լինում (շատ հազվագյուտ երևույթ է): Որպես կանոն դա լինում է ֆիզիկական կամ հոգեբանական պատճառներով: Հայերը սովորաբար ամուսնանում են մեկ անգամ /շատ հազվադեպ` երկու/ և բավականին երկար ժամանակ ապրում են նույն զուգընկերոջ հետ: Հայ ընտանիքներում կնոջ ֆրիգիդությունը կարող է լուրջ տարաձայնությունների և վեճերի պատճառ դառնալ:
Ֆիզիկական պատճառներից են հիվանդությունները, հատկապես սեռական օրգանների: Բուժումից հետո, որպես կանոն, իրավիճակը կարգավորվում է:
Հոգեբանական պատճառները, որ ավելի տարածված են, պայմանավորված են ստրեսներով, դեպրեսիայով, սխալ /նաև շատ խիստ/ սեռական դաստիարակությամբ:
Ֆրիգիդություն առաջանում է բռնաբարությունից հետո: Բռնաբարության և սխալ սեռական դաստիարակության արդյուքնում /երբ, օրինակ, ծնողը երեխային ներշնչում է, որ սեքսը վտանգավոր է, վատ է, ցավոտ է և այլն/ առաջանում է վախ, որի հետևանքով արգելակվում են հաճույքի համար պատասխանատու ուղեղի կենտրոնները: Կինը զգում է վախ, հաճախ տհաճություն, զզվանք, բայց ոչ հաճույք:
Ֆրիգիդություն առաջանում է նաև /ամուսնու նկատմամբ/ ծեծի արդյունքում, նույնիսկ թեթև ապտակի հետևանքով կինը կարող է բացարձակապես սառել դեպի իր ամուսինը: Հետաքրքիր է, որ որոշ դեպքերում ֆրիգիդությունը արտահայտվում է կոնկրետ անձի, իսկ որոշ դեպքերում` ընդհանրապես տղամարդկանց նկատմամբ:
Ընդհանուր առմամբ ֆրիգիդության լայն տարածված պատճառ է տղամարդու անփորձությունը կամ անկրթությունը: Քանի որ, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, կանանց գերակշիռ մասը, փոխելով հիմնական զուգընկերոջը /օրինակ 5-6 տարի միասին ապրելուց հետո/ միանգամայն նորմալ են իրենց զգում նոր զուգընկերոջ հետ: Չնայած դա նաև անկեղծության կամ ամաչկոտության հետևանք էլ կարող է լինել, երբ երիտասարդ զույգը խուսափում է սեքսի մասին անկեղծ զրույցներից:
Կարևոր է, որ փոքր հասակում` մինչև երեք տարեկան, աղջիկ երեխաները բավարար ուշադրություն և քնքշանք ստանան ծնողներից, քանի որ, ինչքան էլ զարմանալի է, դա նույնպես ազդում է կնոջ հետագա սեռական կյանքի վրա:
Կնոջ ֆրիգիդությունը ազդում է նաև նրա ամուսնու/զուգընկերոջ պոտենցիայի վրա` դառնալով տարբեր առողջական խնդիրների պատճառ:

Առաջին և ամենակարևոր խորհուրդը. դիմեք բժշկի:
Եթե այնուամենայնիվ կարծում եք, որ ինքնուրույն կարող եք ինչ-որ փոփոխություն անել, ապա փորձեք հետևյալ հիմնական տարբերակները, որ խորհուրդ են տալիս մասնագետները:
Յուրաքանչյուր կին պետք է լավ իմանա, ճանաչի սեփական մարմինը: Դրա համար լավագույն տարբերակ է մաստուրբացիան: Այն կանայք, ովքեր մինչև սեռական կյանք սկսելը «գիտեն» իրենց մարմնի առանձնահատկությունները, 50%-ով ավելի քիչ են հակված ֆրիգիդության:
Մի վախեցեք նոր էքսպերիմենտներից 😉 Մի խուսափեք զուգընկերոջ հետ խոսելուց:
Կանանց մոտ նյարդային թելիկները շատ քիչ են հեշտոցում: Դրա պատճառով միայն «սովորական» սեքսի միջոցով լրիվ բավարարվածություն ստանալ հնարավոր չէ: Այդ հարցում կարևոր է իմանալ մարմնի մի շատ կարևոր հատվածի մասին:
Մի փակվեք ինքներդ ձեր մեջ: Դրանից ավելի լավ չի լինի: Մի վախեցեք նաև բժշկի դիմելուց, քանի որ ֆրիգիդությունը բուժելի է:
Մի հետաքրքիր փաստ էլ. կանանց 30%-ը սեռական հարաբերություններից հաճույք սկսում է ստանալ երեխա ունենալուց հետո 😉

Advertisements