Այս պատմության մասին շատ լեգենդներ կան: Բնականաբար եկեղեցին հերքում է այն, սակայն, միևնույն է, կան մարդիկ (և նրանց թիվը փոքր չէ), որ հավատում են Հռոմի տատի գոյությանը: 13-րդ դարում ոմն Էստեբան դե Բորբոնը տարածում է իր մի ստեղծագործություն, որում ասվում է, որ Հռոմի Պապ Հովհաննես VIII իրականում իգական սեռի ներկայացուցիչ է եղել: Մինչև այսօր էլ Վատիկանին չի հաջողվում ոչնչացնել ասեկոսեները, որոնք ցեխ են շպրտում եկեղեցու հեղինակության վրա:
Պատմությունը հետևյալն է: Արևելքից եկած մի աղջիկ, ով շատ էր ցանկանում ուսում ստանալ, ստիպված էր ներկայանալ որպես արական սեռի ներկայացուցիչ, քանի որ այն տարիներին կանանց արգելված էր կրթություն ստանալ: Կրթություն ստանալուց հետո նա որպես հոգևորական սկսում է թափառել Եվրոպայում` որոշ ժամանակ անց հայտնվելով Հռոմում: Այստեղ նրա գիտելիքների մակարդակը հիացնում է եպիսկոպոսներին, ինչի արդյունքում նա դառնում է կարդինալ, իսկ շատ չանցած` Հռոմի Պապի աթոռին հայտնվում է իգական սեռի ներկայացուցիչ: Այս պատմության մասին ոչ ոք թերևս չիմանար, եթե որոշ ժամանակ անց Հռոմի Պապը… չհղիանար…
Դրանից հետո իրադարձությունների մասին կարծիքները կիսվում են…
Ոմանք ասում են, որ Հռոմի Պապին քարկոծելով սպանել են, մյուսները պնդում են, որ Պապը մահացել է ծննդաբերելիս: Կա նաև երրորդ վարկածը, որ կինը հեռացել է Վատիկանից իր երեխայի հետ միասին: Անորոշ է նաև իրադարձությունների դարաշրջանը. 9-րդ դար, 10-րդ դարի սկիզբ…
Ասում են նաև, որ սկզբնական շրջանում եկեղեցին ընդունում էր Ջոան կնոջ գոյությունը, ով պատահաբար դարձել էր Հռոմի Պապ, ժամանակին նույնիսկ քանդակ գոյություն ուներ «Կին Հռոմի Պապը և նրա երեխան»: Սակայն 16-րդ դարից սկսած այդ լուրերը սկսեցին հերքվել: Իհարկե, այս պատմությունը կարող է եկեղեցու հեղինակության վրա լուրջ ստվեր գցել, ինչը շատերի համար եկեղեցու դեմ պայքարելու ձեռնտու միջոց է: Համենայն դեպս այս փաստը կամ կատակը գոյություն ունի մի քանի հարյուր տարի: Վերջերս նույնիսկ ֆիլմ են նկարահանել Հովհաննեսս VIII Պապի մասին: Ինքս դեռ չեմ դիտել, բայց կարծում եմ, որ արժի (թեկուզ ընդամենը հետաքրքրությունից դրդված):

Advertisements