Այս հոդվածը ինչ-որ տեղ «Այն մասին, թե ինչով են տարբերվում հայերը» հոդվածի շարունակությունն է: Հոդվածի վերնագիրը մի հեռուստատեսային հաղորդման անվանում է, որ ցուցադրվում է MTV ալիքով (parental control, Бешеные предки): Առաջին անգամ այն դիտելուց հետո մի կես ժամ ուշքի չէի գալիս… Մինչև հիմա էլ չեմ հավատում, որ դա շոու չէ, այլ ինչ-որ իրական պատմությունների շարան…
Հաղորդման իմաստը հետևյալն է: Ծնողները դեմ են իրենց զավակի ընկերուհու/ընկերոջ ընտրությանը (ավելի ճիշտ` boyfriend-ին կամ girlfriend-ին, այսուհետ` bf և gf): Նրանք իրենց հայեցողությամբ ընտրում են երկու թեկնածու, որոնց հետ պիտի հանդիպի իրենց տղան կամ աղջիկը: Իսկ bf կամ gf ծնողների հետ միասին պետք է դիտեն ժամադրությունները, որոնք նկարահանվում են: Հաղորդման վերջում «գլխավոր հերոսը» պետք է ընտրություն կատարի իր bf/gf և ծնողների առաջարկած թեկնածուների միջև:
Անկեղծ ասած` շոուն, որպես այդպիսին, անհեթեթ է: Բայց ավելի անհեթեթ է ծնողների նկատմամբ վերաբերմունքը bf կամ gf-ի կողմից: Ստորև ներկայացնում եմ հաղորդումների տեսանյութերից: Գնահատեք ինքներդ:
Հաղորդման օրինակներ (Հասցեն կբացվի նոր էջում):

Advertisements