Մարդու ուղեղի աշխատանքը արդեն քանի տասնամյակ գիտնականների վիճաբանությունների առարկան է: Ընդ որում` բոլորս էլ գոնե մեկ անգամ լսել ենք, թե մարդը իր ուղեղի որ մասն է օգտագործում: Ոմանք ասում են 1%, 5%, 10% և այդպես շարունակ: Սակայն փաստ է, որ կան մի շարք երևույթներ, որոնց մարդու միտքը տալիս է ուրույն ձևակերպում կամ օրինաչափություն, որը, սակայն, չի համապատասխանում իրականությանը:
Խաղամոլի միֆ
Ամեն անգամ մետաղադրամը գցելիս «ղուշ» հայտնվելու հավանականությունը 50% է: Սակայն գրեթե բոլորս եղել ենք մի իրավիճակում, երբ մի քանի անգամ «գիր» բացվելուց հետո համոզված ենք եղել, որ հաջորդը պիտի «ղուշ» լինի: Իրականում այդ հավանականությունը չի փոխվում, անկախ նրանից, թե նախորդները ինչ են: Այս երևույթը անվանում են խաղամոլի միֆ, քանի որ այն ավելի հաճախ հանդիպում է խաղատներում (կազինո) տարբեր սեղանների շուրջ: Օրինակ` երբ ռուլետկա են խաղում և չորս անգամ անընդմեջ գնդակը հայտնվում է կարմիր վանդակում: Մտածում ենք, որ հաջորդը պետք է անպայման սևում հայտնվի: Բայց իրականում այդ հավանականությունը չի փոխվում (այն 52.67% է, քանի որ սև վանդակների թիվը 20 է հնարավոր 38-ից): Այս ենթադրությունը շատ հաճախ խոշոր գումարներ տանուլ տալու պատճառ է դառնում բազմաթիվ խաղամոլների մոտ…

Արձագանքում
Սա այն երևույթն է, երբ մարդիկ իրենց ավելի լավ են դրսևորում, երբ իրենց հետևում են, քան սովորական պայմաններում: Վառ օրինակ են աշխատողները, ովքեր ավելի լավ են աշխատում, երբ ղեկավարներից որևէ մեկը որոշում է այցելել և տեսնել, թե ինչպես են նրանք աշխատում, բայց ավելի վատ, երբ ղեկավարը իր գրասենյակում է, ուրիշ ոչ ոք չի հետևում իրենց աշխատանքին (սովորական պայմաններ): Այս երևույթը նաև ազդում է հետազոտությունների արդյունքների վրա: Դրանք կարող են աղավաղվել, քանի որ մարդիկ փորձում են իրենց ավելի դրական ներկայացնել, քան իրականում են: Այդ պատճառով այսօր հետազոտությունները փորձում են կատարել հնարավորինս անանուն, որպեսզի մասնակիցները մաքսիմալ անկեղծ դրևորեն իրենց:
Պարեիդոլիա
Այս երևույթը ի հայտ է գալիս, երբ մարդիկ փորձում են իմաստ կամ նշանակություն տալ այնպիսի ձայների կամ երևույթների, որոնք, իրականում, նման իմաստով և նշանակությամբ օժտված չեն: Օրինակ` երբ ամպերին նայելիս մենք փորձում ենք դրանք նմանեցնել ինչ-որ կենդանու կամ առարկայի, երբ որևէ ձայնագրություն թարս լսելիս մենք շարունակում ենք որոշակի իմաստ փնտրել իմաստ չունեցող ձայների մեջ: Ըստ էության սա լսողի կամ դիտողի երևակայության արդյունքն է, որ իրականության հետ կապ չունի: Այս երևույթը օգտագործում են հոգեբանները և հոգեբույժները իրենց հիվանդների ենթագիտակցական մակարդակը և գաղտնի մտքերը բացահայտելու համար:
Շարունակելի…
Աղբյուրը` http://listverse.com

Advertisements