Շարունակում եմ մարդու միտքը: Խաբկանքներ հոդվածը: Այս մեկում կխոսեմ հերթական 3 խաբկանքների մասին, որոնց հետ, համոզված եմ, շատերս առնչվել ենք:

Ինքնահաստատող կանխատեսում
Սա այն երևույթն է, երբ մարդն անում է կանխատեսում, որ հաստատ կիրականանա, կամ էլ նա կփորձի ջանքեր գործադրել, որ իր կանխատեսումը ճիշտ լինի: Օրինակ` երբ որևէ մեկը ասում է, որ ինքը դժվար թե լավ սովորի դպրոցում: Այ կանխատեսումից հետո նա միտումնավոր փորձում է ավելի վատ սովորել, քան իրականում կարող է, որպեսզի արդարացնի իր կանխատեսումը: Կամ երբ հարաբերությունների անհուսալիություն «գուշակելով» մարդը ամեն կերպ նպաստում է, որ հարաբերությունները իսկապես անկում ապրեն:

Պսակի/թագի էֆեկտ
Սա այն երևույթն է, երբ արտաքնապես հաճելի մարդկանց վերագրում են նաև բնավորության լավ, դրական գծեր և հակառակը: Օրինակ` ենթադրենք Ա-ն հակակրում է իր հետ աշխատող Բ-ին: Եթե մի օր Բ-ն ուշանա, ապա Ա-ն այդ ուշացման պատճառ կհամարի Բ-ի ծուլությունը կամ անպատասխանատվությունը, բայց ոչ մեքենայի փչանալը կամ այլ հարգելի պատճառ: Այդպիսով` Ա-ն ինքն իր համար արդարացնում է հակակրանքը Բ-ի նկատմամբ` փորձելով ենթադրել, որ Բ-ն վատ աշխատող է: Սա կարող է պատճառ դառնալ նաև խտրականության (երբ արտաքին լավ տվյալներ ունեցող մարդիկ ավելի հաջող կարիերա են կարողանում ունենալ):
Խմբային մտածելակերպ
Այս դեպքում անհատը փորձում է արտահայտել այն կարծիքը, որ ունի խմբի մեծամասնությունը, վարվել այնպես, ինչպես ընդունված է խմբում իրեն ավելի անվտանգ զգալու կամ կոնֆլիկտներից խուսափելու համար: Օրինակ` երբ որևէ հոբբի սկսում է հետաքրքրել շատ մեծ թվով մարդկանց, կամ որևէ երգիչ մեծ արագությամբ հայտնի է դառնում և այլն: Այս էֆեկտի օրինակ է նաև այն, որ Հայաստանում տղաների մի խումբ սև է հագնում (քյառթերի խմբում ընդգրկվելու համար), դրսևորում է համապատասխան վարք (թքում է փողոցում, պպզում է, հակառակ սեռի նկատմամբ անհարգալից կամ գռեհիկ վերաբերմունք ունի): Ընդ որում` անպայման չէ, որ տվյալ անձը իսկապես համամիտ լինի և ընդունի այն վարքը, որ դրսևորում են խմբի անդամները, ավելի հաճախ նա վախենում է խմբից դուրսմ մնալուց հետո այլ խմբերում չընդգրկվելուց, մենակ մնալուց: