Վերջերս իմացա մի շատ ցավալի պատմություն: Երկու 4-5 տարեկան երեխա իրենց ցած էին նետել երկրորդ հարկի պատուհանից և մահացել: Ինչու°: Որովհետև նրանց նվիրել էին սպայդերմենի հագուստ… Ծիծաղում էինք ամերիկացիների վրա… բայց արի ու տես, որ երեխան երեխա է` ԱՄՆ-ում, թե Հայաստանում…
Իսկ գիտե°ք, թե ինչ կարևոր տարբերություն կա երեխայի և մեծահասակի միջև: Մեծահասակը արդեն կարողանում է ինֆորմացիան ինքնուրույն վերլուծելով հասկանալ, որ, օրինակ, ֆիլմում սպայդերմենի կերպարը հորինված է և իրականության հետ կապ չունի: Իսկ երեխան դեռ չգիտի, որ իրականում նա չի կարող սպայդերմենի շոր հագնելուց հետո սպայդերմենի նման ցատկել շենքից շենք: Ցավալի է, որ մեծերը մոռանում են, որ երեխան իրենց չափ կյանքի փորձ չունի:
Հարգելի մեծիկներ, կան բաներ, որ գուցե ձեզ համար ակնհայտ են, բայց ոչ փոքր երեխայի: Մի զլացեք ավելորդ անգամ բացատրել կամ ասել ճշմարտությունը: Հավատացեք, որ ավելի լավ է մի անգամ ավելորդ գլուխ ցավացնել, քան հետո երկար տարիներ զղջալ…
Սա արդեն երկրորդ նմանատիպ դեպքն է Հայաստանում, որի մասին լսել եմ: Ավելի ուշադիր եղեք փոքր երեխաների նկատմամբ: Հատկապես այսօրվա մեր ռեժիսյորների վառ երևակայությունը հաշվի առնելով` վտանգները մեծանում են…

Advertisements