Շաբաթ-կիրակին կամ, ինչպես week-end-ի հայերեն հորինված տարբերակ շարակին, կարելի է բացի ավանդական տանը նստելուց (ինչպես անում է հայերի մեծ մասը) անցկացնել օրիգինալ ձևով:
Օրինակ 48 ժամը բավարար է նոր հոբբի ձեռք բերելու, ընկերների հետ արշավ գնալու, նոր ու հետաքրքիր վայրեր այցելելու համար: Նոր վայրեր կարող եք գտնել ոչ միայն Երևանում, այլև Հայաստանում: Կարող եք բացահայտել անմոռանալի պատմական իրադարձությունների ապացույցները, որ մինչև մեր օրերը պահպանվել են:
Իհարկե, այն մարդիկ, ովքեր ցանկանում են մնալ Երևանում, կարող են նշել «երեք հարյուր մետր խորության տակ ապրող կանաչ գույնի քարակերի» պաշտպանության միջազգային օրը… Մի խոսքով` ուրախ մարդիկ ուրախանալու առիթ միշտ էլ կգտնեն… Իսկ բոլոր մյուսներին մաղթում եմ ուրախ ընկերներ…
Ձեզ անմոռանալի շարակի 😉

Advertisements