Վերջերս բացի ստատուսներից, սեքսից, բավականին շատ են փնտրում նաև սեռական օրգանների հիգիենայի մասին ինֆորմացիա: Հիգիենայի այս «մասնավոր դեպքի» մասին շատ քիչ ծնողներ են խոսում իրենց հերեխաների հետ, չնայած որ այն ամենակարևորներից մեկն է: Այս հոդվածը հենց այդ բացը լրացնելու համար է:

Նախ անդրադառնամ ընդհանուր դեպքերին.

Թե’ տղամարդկանց, թե’ կանանց ներքնազգեստը պետք է լինի բնական կտորներից, ոչ շատ ձիգ, որպեսզի մաշկը նորմալ նյութափոխանակություն կատարի, ստանա թթվածին, արյունատար համակարգը ազատ աշխատի: Խորհուրդ չի տրվում երկար ժամանակով կրել ստրինգներ, քանի որ դրանք ոչ միայն չեն պաշտպանում սեռական օրգանները արտաքին միջավայրի աղտոտվածությունից և վարակներից, որ կարող են ներթափանցել օրգանիզմ, այլև վնասում են մաշկը և այն նուրբ հանգույցները, որ տեղակայված են մարմնի այդ հատվածում:

Խուսափեք երկար ժամանակով թաց լողազգեստ կրելուց:

Օրվա ընթացքում աշխատեք գոնե երկու անգամ սովորական գոլ ջրով լվացվել: Ընդ որում` խուսափեք սպունգ (мочалка) օգտագործելուց, ինչպես նաև մի օգտագործեք օճառներ, դրանք չորացնում են մաշկը, ինչը սեռական օրգանների միկրոմիջավայրի խախտման կարող է բերել: Մի մոռացեք նաև, որ մարմնի այդ հատվածում մաշկը շատ նուրբ է և կարող է վնասվել նույնիսկ ձեռքով լվանալու դեպքում անզգույշ շարժումներ անելու հետևանքով:

Սրբիչը, որից օգտվում եք, պիտի լինի ՄԻԱՅՆ Ձերը: Իսկ ամեն անգամ լվացվելուց առաջ համոզվեք, որ այն մաքուր է (չի ընկել գետնին և այլն):

Հիմա ավելի մանրամասն կանդրադառնամ արական և իգական սեռական օրգանների հիգիենայի առանձնահատկություններին:

Տղամարդկանց համար առօրյա հիգիենան պետք է անպայման ներառի սեռական օրգանների լվացում գոլ ջրով: Անհրաժեշտ է ամեն օր փոխել ներքնազգեստը: Բացի այդ` պետք է օգտվել անձեռոցիկներից կամ փափուկ թղթից պատրաստված զուգարանի թղթերից նաև միզելուց հետո: Այդ ֆունկցիան ոչ մի դեպքում չպիտի կատարի Ձեր ներքնազգեստը: Տարիքի հետ տղամարդիկ ավելի ուշադիր պիտի լինեն իրենց հիգիենայի նկատմամբ, ինչպես նաև տարվա ընթացքում 2-3 անգամ այցելեն ուռոլոգի (անպայման չէ, որ ինչ-որ վարակի կամ հիվանդության կասկածներ ունենաք, ուղղակի համոզվեք, որ Ձեզ մոտ ամեն ինչ կարգին է):

Այն տղամարդիկ, ովքեր օրվա ընթացքում երկար ժամանակ նստած վիճակում են (մեքենա, գրասենյակային աշխատանք), լավ կլինի, որ պարբերաբար մի քանի րոպե քայլեն (օրինակ` գրասենյակում կամ մեքենան կանգնեցնեն անհրաժեշտ վայրից մի փոքր հեռու): Դա հնարավորություն կտա հնարավորինս խուսափել թութքից, ինչպես նաև կնվազեցնի մարմնի ջերմաստիճանը արական սեռական օրգանների հատվածում (տղամարդիկ կարող են մինչև վեց ամսով կորցնել սերունդը շարունակելու հնարավորությունը սեռական օրգանները անընդհատ տաք պահելով):

Զուգարան գնալուց հետո աշխատեք հնարավորության դեպքում օգտվել ոչ թե զուգարանի թղթից, այլ գոլ ջրով լվացվելուց (կարող եք ձեռք բերել биде):

Ավելի մանրամասն արական սեռական օրգանների հիգիենայի մասին այստեղ:

Կանացի սեռական օրգանների և սեքսից առաջ և հետո հիգիենայի մասին կարդացեք հաջորդ հոդվածում:

Advertisements