Այս հոդվածում անդրադառնալու եմ կանացի սեռական օրգանների հիգիենային, ինչպես նաև սեքսից առաջ և հետո կանանց և տղամարդկանց հիգիենային (սեռական օրգանների ընդհանուր հիգիենային կամ արական սեռական օրգանների հիգիենային անդրադարձել եմ նախորդ հոդվածում):
Ինչպես և տղամարդկանց, այնպես էլ կանանց համար ներքնազգեստը պետք է լինի բնական կտորներից, չսեղմի, չխոչընդոտի արյան շրջանառությանը և նյութափոխանակությանը: Ներքնազգեստը պետք է փոխել ամեն օր: Երեխաներին չի կարելի մայրիկների հետ միասին լողանալ նույն ջրում (ինչպես կարող եք տեսնել գովազդներում կամ ֆիլմերում): Եթե Ձեր երեխան մանկապարտեզ է գնում, ապա նրա անձնական պարագաներից պիտի օգտվի միայն Ձեր երեխան, զգուշացրեք նրան այդ մասին և կատարեք տարբերիչ նշումներ (օրինակ` կարեք փոքրիկ արև նրա բոլոր պարագաների վրա):
Մենստրուացիայի (դաշտան) ժամանակ օրվա ընթացքում պետք է լվանալ սեռական օրգաններ
ը ամենաքիչը երկու անգամ հոսող գոլ ջրով (ցնցուղ), բայց լոգանք ընդունել չի կարելի (երբ երկար ժամանակ պառկում են տաք ջրի մեջ, ինչպես հաճախ կարող եք տեսնել ֆիլներում):
Աշխատեք տարվա ընթացքում գոնե մեկ անգամ պրոֆիլակտիկ այցելել գինեկոլոգի մոտ:
Կլիմաքսից հետո սեռական օրգանների հիգիենան իր կարևորությունը չի կորցնում: Սակայն էական փոփոխություններ չեն լինում:

Եվ ուշադրություն… հիգիենան սեքսից առաջ և հետո:
Ոչ միայն յուրաքանչյուր սեռական ակտից հետո, այլ նաև առաջ անհրաժեշտ է լվացվել տաք/գոլ ջրով: Սրբիչը պետք է լինի ԱՆՁՆԱԿԱՆ օգտագործման: Առաջին սեռական ակտից հետո կանանց խորհուրդ չի տրվում սեքսով զբաղվել 4-5 օր, որպեսզի կուսաթաղանթի պատռվելուց առաջացած վերքերը վերականգնվեն:

Մենստրուացիոն (դաշտան) շրջանում խուսափեք սեռական ակտերից, քանի որ վարակների ներթափանցումը շատ հավանական է, բացի այդ էլ հնարավոր է արյունահոսության ուժեղացում: Տղամարդկանց մոտ կարող է առաջանալ միզածորանի բորբոքում: Բացի այդ օրական 3-4 անգամ անհրաժեշտ է փոխել միջադիրները: Իսկ եթե օգտագործում եք տամպոններ, ապա դրանք անհրաժեշտ է փոխել 3-4 ժամը մեկ:

Հղիության շրջանում նույնպես սեռական կյանքում լինում են փոփոխություններ: Օրինակ` որպես կանոն արդեն 2-3 ամիսներից հետո անհրաժեշտ է կրճատել սեռական ակտերի քանակը, իսկ վերջին երկու ամիսների ընթացքում ընդհանրապես բացառել: Հղիությունից հետո սովորաբար 6-8 շաբաթ սեռական ակտ ունենալ չի կարելի (ավելի ինդիվիդուալ խորհուրդ ստանալու համար դիմեք գինեկոլոգի):
Հոդվածի առաջին մասը կարող եք գտնել այստեղ:
Ռուսերեն համարժեք ինֆորմացիա ստանալու համար սեղմեք այստեղ:

Advertisements