Կան իրավիճակներ, երբ աշխատանքի ընդունվողը հարգելի պատճառներով ուշանում է: Լինում են իրավիճակներ, երբ հարցազրույց վերցնողը հարգելի պատճառներով գնում է տուն…
Բայց միշտ կան պատճառներ, որոնց ազդեցությունը դիմողին աշխատանքի չվերցնելու վրա ակնհայտ է: Բերեմ մի քանի տարածված դեպքեր, որոնցից փորձեք խուսափել:

  • Աշխատանքի համար դիմողը (այսուհետ` թեկնածու) մինչև հարցազրույցի սենյակ մտնելը աղբ է գցել աղբամանի կողքը:
  • Թեկնածուն հարցազրույցի վերջում գրկել է հարցազրուցավարին:
  • Թեկնածուն հարցերին պատասխանելու ընթացքում կերել է ամանի ողջ քաղցրավենիքը (որը դրվում է ոչ թե մի հոգու, այլ բոլոր թեկնածուների համար):
  • Թեկնածուն մաքրում էր քիթը և անձեռոցիկները շարում սեղանին:
  • Թեկնածուն բերել էր այլ մարդու դիպլոմ, որտեղ ակնհայտորեն իր անունը ավելացրել էր այդ մարդու անվան ջնջած մասում:
  • Թեկնածուի հագին գլխարկ (հագուստի մեկ այլ մաս) էր, որ պատռված տեղեր ուներ:
  • Թեկնածուն մանրամասն պատմել է, թե ինչպես իր անձնական հարաբերությունները ազդել են, որ իրեն հեռացնեն նախորդ աշխատանքից:
  • Թեկնածուն ամենայն մանրամասնությամբ պատմել է, թե ինչպ հիմար էր իր նախկին ղեկավարը:
  • Թեկնածուի ընկերը բացել է դուռը հարցազրույցի ընթացքում և հարցրել. «շատ կա°»:

Կան նաև ավելի «թեթև» սխալներ.

  • Հարցազրույցի ընթացքում զանգի պատասխանելը կամ հաղորդագրություն գրելը-71%
  • Սխալ ընտրված հագուստ-69%
  • Անտարբերություն հարցազրույցի կամ աշխատանքի նկատմամբ-69%
  • Գոռոզաբար ներկայանալը-66%
  • Բացասական խոսելը նախկին կամ ներկա գործատուի մասին-63%
  • Ծամոն (մաստակ)-59%
  • Հարցին կոնկրետ պատասխան չտալը-35%
  • Ոչ լավ հարցեր տալը կամ ընդհանրապես չտալը գործատուին-32%

Վերջում մի քանի կարևոր խորհուրդ.
Թեթև և դրական: Կապ չունի, թե ինչքան երկար եք աշխատանք փնտրել, ինչքան դժգոհ եք և անտրամադիր, ներկայացեք լավատեսական հայացքներով և մտքերով:
Պատրաստվեք: Նորից կարդացեք այն ինֆորմացիան, որ տրամադրել եք տվյալ ընկերությանը: Նշված ժամանակից տասը րոպե շուտ հասեք տեղ: Ունեցեք ստանդարտ հարցերին պատրաստի պատասխաններ (ինչու° եք ցանկանում եզ մոտ աշխատել: Ինչու° պիտի հենց Ձեզ վերցնենք աշխատանքի և այլն): Որոշեք նաև, թե ինչ հարցեր եքե ցանկանում տալ գործատուին:
Մասնագիտական, ոչ անձնական: Մի խորացեք Ձեր և Ձեր հարևանների անկասկած կարևոր կենցաղային խնդիրների մեջ: Նույնիսկ «Պատմեք Ձեր մասին» հարցին պետք է պատասխանել մասնագիտական դիրքից:
Փորձը քիչ է: Այն որ Դուք մի քանի հարյուր հարցազրույցի եք մասնակցել, չի նշանակում, որ չի լինի այնպիսի հարց, որին չեք պատրաստվել: Մեկ անգամ ևս վերհիշեք Ձեր պատասխանները:
Անկեղծություն: Տեղում մի հորինեք, հատկապես եթե երևակայությունից չեք փայլում: Ավելի լավ է ընդունել չիմացությունը և տրամաբանել, քան հորինել: Առավել ևս հիշեք, որ Ձեր դիմաց գրագետ մարդ է նստած:

Advertisements