Ոչ թե ստում են, այլ չեն ասում ճշմարտությունը…

«Քեզ էս կարմիր շորը շատա սազում…»

Անանուն հարցմանը մասնակցած մի քանի հազար տղամարդկանց գերակշիռ մասը նշել է, որ իրենց ընկերուհու/կնոջ «Սազումա°» հարցին պատասխանում են «շատ» ընդամենը վեճերից և վիրավորելուց խուսափելու համար: Շատերի համար էլ կարևոր չէ, թե իրենց սիրելին ինչ է հագել, որովհետև նրանք նորաձևությունից հեռու են: Օրինակ մի տղամարդ նշել է, որ եթե առավոտյան հագնում է նույն գույնի գուլպաներ, դա արդեն մեծ հաջողություն է նորաձևության տեսանկյունից…

«Էն աղջկա հետևից չեմ նայել»

Վերջին հաշվով մարդու աչքերը նայելու համար են: Շատ անհարմար է փողոցում փակ աչքերով քայլելը… Նույնիսկ ամուսնանալուց հետո Ձեր ամուսինը պարտավոր չէ օրը 24 ժամ նայել Ձեզ և անընդհատ հիանալ:

«Կներես»

Չնայած որ հայ տղամարդկանցից քչերն են օգտագործում այս արտահայտությունը (մենք հպարտ ազգ ենք), բայց նույնիսկ այն դեպքերում, երբ ներողություն են խնդրում, անում են ոչ այն պատճառով, որ իրենց մեղավոր են զգում: Իհարկե սա ոչ բոլոր դեպքերին է վերաբերում: Սակայն հարցվածների մեծ մասը նշել է, որ ավելի հաճախ «կներես» ասում է վեճին վերջ դնելու համար: Հետաքրքիր է, որ հարցման մասնակիցների մի ստվար զանգված նշել է նաև, որ իրենց սիրելին համարում է, որ այդ արտահայտությունը հազվադեպ է լսում:

«5 րոպեից կհասնեմ»

Հարցման մասնակիցների մեջ շատ էին այն մարդիկ, ում դուր չէր գալիս իրենց սիրելիի անվերջ շարունակվող հարցերը. «Ու°ր ես», «Ե°բ կհասնես», «Ովքերո°վ եք»… Չնայած Հայաստանում այս արտահայտությունները փոխադարձ բնույթ են կրում, բայց դրանք ազդում են հարաբերությունների վրա, քանի որ շատ հաճախ ոչ թե անհանգստության, այլ անվստահության հետևանք են…

Advertisements