Մի օր Եվան գալիս է Աստծո մոտ և ասում.
— Աստվա’ծ, ես քեզ անչափ շնորհակալ եմ… դու տվել ես ինձ ամեն ինչ. այս հրաշալի այգին, գետերը, լճերը, սքանչելի ու զարմանահրաշ կենդանիները, նույնիսկ խնձորի ծառն ու օձը: Բայց ես ինձ դժբախտ եմ զգում այս հսկա այգում:
— Ինչու°,- հարցրեց Աստված:
— Որովհետև ես միայնակ եմ, և, բացի այդ, ինձ ահավոր հոգնեցրել են խնձորները:
— Լա’վ, այդ դեպքում ես քեզ համար կստեղծեմ տղամարդ:
— Իսկ ի°նչ է տղամարդը,- զարմացավ Եվան:
— Դա կլինի մի արարած, որ կլինի քեզնից բարձրահասակ, առնական, այնպես որ դու քեզ վստահ և պաշտպանված զգաս նրա կողքին…
բայց շատ խելացի չի լինի, այնպես որ նրան անհրաժեշտ կլինեն քո խորհուրդները: Եվ ես նրան կստեղծեմ այնպես, որ նա բավարարի քո բոլոր պահանջմունքները…
— Հրաշալի¯ է հնչում,- բացականչեց Եվան,- բայց ինչ-որ բան թաքցնում ես…
Դե… նա կլինի փչացած անձնավորություն` բազմաթիվ վատ սովորություններով: Նա կլինի խաբեբա և փառասեր, բայց կլինի քեզնից ուժեղ և արագ: Նա կսիրի որսալ և սպանել: Կհետաքրքրվի այնպիսի մանկական խաղերով, ինչպիսիք կռիվներն են և գնդակով խաղերը,- ասաց Աստված,- և դու նրան կստանաս միայն մի պայմանով:
— Եվ ո°րն է դա:
— Ես արդեն ասացի, որ նա հպարտ և եսասեր կլինի… Այնպես որ դու պիտի թույլ տաս նրան հավատալ, որ ես նրան առաջինն եմ ստեղծել… Դա կլինի մի փոքրիկ քաղտնիք մեր` կանանց միջև…