Պատկերացնում եմ, որ ֆոնոգրամայի տակ քաջարի երգելուց հետո Էմմին եվրատեսիլյան բազմաչարչար բեմից կերգի տղամարդու բամբ ձայնով, ինչը ժամանակին այնքան հաջող ստացվեց Սիրուշոյի մոտ…
Երգը շատ հարմար էր մրցույթի համար. թեթև էր ու տափակ, բառերը հիշելը շատ հեշտ էր, քանի որ բառեր առանձնապես չկային: Շնորհավորում եմ բոլորիս այս ծանր էտապը բարեհաջող անցնելու համար…

Անկեղծ ասած` չեմ դիմանա և կանդրադառնամ Լեդի Գագային անհաջող կրկնօրինակելու միանգամից երկու փորձի: Առաջինը երեկոյի հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի «Քամին փչի~» սանրվածքն էր, որի ավելի հաջող տարբերակները բազմիցս տեսել ենք Լեդի Գագայի մոտ: Երկրորդը Էմմիի` այսպես կոչված միլիտարի և դիսկո ոճերի խառնուրդ բարձր ուսադիրներն էին և շատ բարձր կոշիկները, որոնք արդեն վաղուց անցած էտապ են Լեդի Գագայի համար: Միանշանակ, երբ հայտնվում է նորաձևություն թելադրող նոր անձ, բոլորը սկսում են ընդօրինակել, բայց այդ «բոլորի» մեջ չպիտի ներառվեն իրենց կայացած համարող երգիչներն ու երգչուհիները, հաղորդավարներն ու հաղորդավարուհիները և այլն: Կայացած մարդն ունի իր ոճը և այստեղից-այնտեղից մի բան վերցնելով «գլաաաաաաաաամուռային» տեսք չի կարող ունենալ, քանի որ մարդիկ ընդօրինակումները միշտ նկատում են:
Վերջում ուզում եմ մի փաստի մասին էլ գրել: Ելույթի վերջում ուղղակի ապշած մնացի, որ Էմմին այդ տափակ երգը նվիրեց իր հորը… Ավելի լավ կլիներ, որ ուղղակի մեկ րոպե լռությամբ հարգեր նրա հիշատակը…