Կարծում եմ, որ շատերս երբևէ մտածել ենք, թե ինչ կանեինք, եթե մեզ միայն մի ժամ մնար ապրելու կամ մի օր… Կամ նույնիսկ եթե չենք մտածել, ապա մեր ծանոթներից որևէ մեկը գոնե մի անգամ նման հարցադրում արել է…
Տարբեր մարդիկ տարբեր պատասխաններ են տալիս: Ոմանք ասում են, որ կփորձեն այն ամենը, ինչ առաջ խուսափել են անել. կցատկեն բարձրությունից, կհարբեն, թմրանյութ կօգտագործեն և այլն…
Կան մարդիկ, ովքեր ասում են, որ կփորձեն վերականգնել իրենց համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները, ներողություն կխնդրեն, եթե վիրավորել են, նվերներ կպատրաստեն, հրաժեշտ կտան հարազատներին…
Մարդիկ կան, որ որոշում են քեֆ անել, հրավիրել բոլոր ընկերներին և մի լաաաավ ուրախանալ…
Մարդիկ կան, որ փորձում են ամեն ինչ անել, որ չմահանան 🙂
Մարդիկ էլ կան, որ սովորականի պես կապրեն այդ օրը…
Կան մարդիկ, ովքեր այլ կերպ կվարվեն… Եթե այս տողերն ընթերցելիս հիշեցիք P.S. I love you գրքի մասին, ապա հասկացաք, թե ինչ նկատի ունեմ: Գրքի հերոսուհին, ով կորցրել է ամուսնուն, ծանր ապրումների մեջ է, մեկուսացել է ողջ աշխարհից… Մի քանի շաբաթ անց միայն տեղեկանում է, որ մահանալուց առաջ ամուսինը նամակների կապոց է թողել իր համար: Առաջին նամակում ամուսինը գրում է, որ նամակների միջոցով կնոջ կողքին կլինի և կօգնի թեթևացնել ծանր րոպեները, որպեսզի կինը իրեն միայնակ և լքված չզգա: Եվ նամակի վերջում ամուսինը խնդրում է, որ… էլ չեմ պատմի :p
Չնայած որ սյուժեն այսպես պատմելը մի փոքր անհեթեթ է, բայց գիրքը արժի կարդալ: Հետաքրքիր է ոչ միայն մտահաղացումը, այլև ամուսնու կողմից կնոջը նեցուկ կանգնելու, քաջալերելու և օգնելու ձգտումը նույնիսկ մահանալուց հետո…
Կարծում եմ, որ գիտեմ, թե ինչ կանեի, եթե ինձ միայն մի ժամ մնար ապրելու…

Advertisements