Մի քիչ փիլիսոփայական հոդված կստացվի…
Ուզում էի գրել նպատակների մասին: Սիրում եմ, երբ մարդիկ նպատակներ են դնում իրենց առաջ և փորձում են հասնել: Իհարկե բարդ է, երբ անընդհատ նոր նպատակներ ես դնում և անընդհատ փորձում ձգտել ավելիին… Բայց ավելի բարդ է, երբ չգիտես, թե ինչի համար ես ապրում…
Նպատակների մասին այս մտքերը կային վաղուց, ուղղակի այս տարին հաղթանակների առումով շատ խոստումնալից սկսվեց:
Բոլորին էլ կյանքի ինչ-որ էտապում անհանգստացնում է այն հարցը, թե ինչի համար են իրենք ապրում: Ինձ համար այս հարցի պատասխանը դարձան նպատակները: Իսկ նպատակները կարող են տարբեր լինել. մրցույթում հաղթանակ, աշխատանքի ընդունվելու հաջողված փորձ, լրացուցիչ եկամուտներ ստանալու հնարավորությունների բացահայտում: Կան մարդիկ, որոնց համար նպատակ է հերթական սիրո խոստովանությունը, ոմանց համար` ընկերուհիների քանակը ևս մեկով ավելացնելը (коллекционеры 😉 )
Ինչպիսին էլ լինեն նպատակները, դրանք շարունակում են մնալ նպատակներ, որոնք իմաստ են հաղորդում յուրաքանչյուրիս կյանքին:
Ցանկանում եմ, որ բոլորիդ կյանքում երբեք չդադարեն նոր ուղենիշներ հայտնվելը և նոր հաղթանակները` ցանկալի եզրագծերին հասնելիս…

Advertisements