Այս գիրքը կարդացել եմ մի քանի ամիս առաջ: Դեռ այն ժամանակ էի ուզում նման մի հոդված գրել, որովհետև շատ տպավորված էի: Բայց ձգձգվեց և… հոդվածը ներկայացնում եմ հիմա:
Լոլիտա… մի պեդոֆիլի սիրո պատմություն…
Վլադիմիր Նաբոկովի այս գիրքը գրված էր հենց գլխավոր հերոսի անունից (ով պեդոֆիլ էր), և պատմում էր նրա հոգեբանական ապրումների մասին… Հետաքրքիր էր կարդալը… և հետաքրքիր էր այն, որ պատմությունը, չնայած ծանր հոգեբանական շեղումների պատճառով տառապանքներին, կարդացվում էր արագ… Զարմանալի էր, որ գիրքը նոր չէ, այն ավելի քան հիսուն տարի առաջ է լույս տեսել…
Հետաքրքիր էր այն, որ գրքի սկզբում հերոսը փորձում էր պայքարել իր այդ սեռական շեղման դեմ, նույնիսկ ամուսնանում է, իսկ հետո փորձում մեկուսանալ աշխարհից մի փոքրիկ գյուղաքաղաքում… Իսկ այստեղ նա հանդիպում է Լոլիտային…
Եթե մինչ այդ նա փորձում էր մեկուսանալ, ապա հիմա փորձում է արդարացնել իր զգացմունքները այդ տասներկու-տասներեք տարեկան աղջնակի հանդեպ… Այստեղ բացահայտվում է այն պատճառը, որ այսքան տարի նրան մղել էր դեպի այս տարիքի աղջիկները…
Ամենահետաքրքիրն էլ այն է, որ Լոլիտան… չնայած իր տարիքին, նույնպես շեղումներ ունի (ինչպես պարզվում է ավելի ուշ)… Նա էլ նիմֆոմանուհի է…

Սյուժեն այլևս չեմ շարունակի, բայց կարծում եմ պատմությունը կարդալ արժե: Այն հիմնված է իրական դեպքերի վրա:

Advertisements