Այսօր ժամը 16.50 պատահաբար միացնելով հայկական հեռուստաալիքներից մեկը տեսա… գովազդ… Իհարկե, գովազդը զարմանալի չէր, որովհետև հայկական հեռուսաալիքների եթերում հիմնականում գովազդ է, իսկ դադարներին հեռուստանովելներ են ցուցադրում… Զարմանալի էր այն, ինչ գովազդում էին…

Ընդհանրապես օրենսդրությամբ ալգելվում է ցերեկային ժամերին, այսինքն` մինչև 22.00-ն հեռուստատեսությամբ գովազդել ալկոհոլային խմիչքներ, գիշերային ակումբներ, խաղատներ, իսկ ծխախոտ գովազդելը ընդհանրապես արգելվում է:

Իսկ ցերեկվա այդ ժամին, երբ մեծ թվով երեխաներ են հեռուստացույց դիտում, գովազդվում էր ինչ-որ գիշերային ակումբ շատ պատկերավոր կադրերով…

Խոսքեր չունեմ… Հեռուստատեսությունը շահում է` գովազդային դադարների համար փող պահանջելով, բայց մենք պարտավոր չենք այդ դադարները դադարեցնելու համար փող վճարել: Առավել ևս, որ մնացած ժամերին ոչ մի հետաքրքիր հաղորդում չի ցուցադրվում: Ընդհանրապես ապշած եմ, թե ինչ անտարբերություն է պետական և ոչ պետական մարմինների կողմից հայկական հեռուսաալիքների եթերի և գովազդային հոլովակների մակարդակի նկատմամբ:

Եվ եթե այսօր մտածում ենք, որ դե գովազդա էլի… ապա հետագայում սերունդների հետ լուրջ խնդիրներ կունենանք, որովհետև գովազդի ազդեցությունների մասին մեր հասարակությունը շատ ցածր գնահատական ունի…

Ուղղակի բոլոր ծնողներին խորհուրդ կտայի ավելի խիստ հետևել, թե ինչ են նայում իրենց երեխաները (նաև ինտերնետում), իսկ հեռուստատեսություններին` մի քիչ էլ բարեխիղճ գտնվել այնպիսի հարցերում, ինչպիսին փոքրերի հոգեբանության վրա ունեցած ազդեցությունն է…