Վերջերս շատերը, այդ թվում նաև ես, զբաղված ենք պետական քննություններ հանձնելով և դիպլոմային աշխատանք գրելով: Այս ծանր օրերին որոշեցի մի փոքր հումորային հոդված գրել: Մասնավորապես փորձեցի պատկերացնել, թե տարբեր ֆակուլտետներում տարբեր մասնագիտությունների ավարտական աշխատանքները ինչ վերնագրեր կունենան:

Փիլիսոփայության ֆակուլտետ

    1. Կյանքի իմաստը
    2. Կյանքի գինը
    3. Երջանկության մեխանիկան
    4. Ինչու…
    5. Ու°ր է իմ տղամարդը… 😀
    6. Վերադարձ
    7. Կյանքը աստիճան է, մարդիկ` դերասան
    8. Անվերնագիր 😀
    9. Անկեղծ ասած…
    10. Էկսպրոմտ

Հոգեբանության ֆակուլտետ

  1. Ինչպես համոզել հիվանդին, որ նա փիղ/կոկորդիլոս/թռչուն չէ
  2. Լենինի, Հիտլերի և այլ հայտնի մարդկանց հետ շփվելու էթիկան
  3. Թեթև տարեք
  4. Ինքնախտորոշման միջոցով ինքնաբուժումը աուտոսոցիոմետրիայի աուտոսոցիոգրաֆիական իրադարձությունների սոցիոգրաֆիկայի ընթացքում 😀
  5. Դրդում և բրդում

Վերջում ԲՈՆՈւՍ: Իմ ընկերներից մեկի դիպլոմային աշխատանքի թեման.

Շեղումներից մուտքի/ելքի սարքի պարամետրերի կախվածության նվազարկման միջոցների մշակում 😀

P.S. Հոդվածը հումորային է: Նպատակ չունեմ որևէ մասնագիտության տեր անձանց վիրավորելու 🙂

Advertisements