Դեռ փոքր ժամանակվանից շատերի համար օրինակ էի ծառայում….

  • տես, Արփինեն դպրոցում ինչ լավա սովորում…
  • տես, Արփինեն ինչ լավա նկարում…
  • տես, Արփինեն ինչքան մրցույթներիա մասնակցում…
  • տես, Արփինեն…
  • տես, Արփինեն…

…Եվ երբ 4 էի ստանում, ինձ հարցնում էին «բա ինչի° էտքան ցածր…»… 3 մասին չեմ էլ ասում… Իսկ ես սպասում էի «ոչինչ, մյուս անգամ ավելի լավ կաշխատես» -ին…

Արդյունքում սկսեցի վախենալ սխալներից: Ես Արփինեն եմ: Ուրեմն սխալվելու հնարավորություն… իրավունք չունեմ:

Որ հիշում եմ, թե ինչպես էի տանջվում ամեն որոշում ընդունելուց առաջ, ծիծաղս գալիս է: Միշտ իդեալական, կատարյալ, անսխալ…

Հետո բեկումնային պահ եղավ… Չեմ ասի,  թե կոնկրետ ինչը ինձ ստիպեց հասկանալ, որ սխալներ կատարելը նորմալ է, որ բոլորն էլ սխալվում են, նույնիսկ այնքան իդեալական Արփինեն կարող է (ինչ-որ տեղ նաև պետք է) սխալվի…

Հիմա իմ շատ ծանոթների մոտ կա նույն խնդիրը: Իրենց երեխաները մեծանում են` մտածելով, որ մի գեղեցիկ օր Արփինեից ավելի լավ են նկարելու, ավելի լավ են սովորելու, ավելի շատ մրցույթներ են հաղթելու, ավելի լավն են լինելու…

Մի փորձեք նկարել ինձնից ավելի լավ, փորձեք երգել այնպես, որ ուրիշները ցանկանան նմանվել ձեզ…

Ապրեք Ձեզ կյանքով: Մի համեմատվեք ուրիշների հետ, որովհետև համեմատությունից ձեր կյանքը ձեր աչքին ավելի հետաքրքիր չի դառնա…

Մի վախեցեք սխալվելուց: Անսխալ կարող են լինել միայն տիկնիկները…

Advertisements