Հիշում եմ, որ երբ փոքր էի, հեքիաթներում արքայազնը և արքայադուստրը վերջում ամուսնանում էին…

Հեքիաթները ԱՎԱՐՏՎՈՒՄ էին ամուսնությամբ 😀

Այդպես էլ չէինք իմանում, թե հարս ու սկեսուր կամ փեսա ու զոքանչ ինչ հարաբերություններ ու կռիվներ էին ունենում: Կամ թե ինչպիսին է ամուսնական կյանքը իր բոլոր հոգսերով և երջանիկ պահերով հանդերձ… Կամ ինչպես էին արքայադուստրն ու արքայազնը միասին որոշումներ ընդունում…

Մի խոսքով հեքիաթային կյանքը ավարտվում էր ամուսնությամբ 😀

Վերջերս, երբ իմ մտերիմ ընկերուհին ամուսնանում էր, նրան մաղթեցի, որ հեքիաթը ոչ թե ավարտվի, այլ ՍԿՍՎԻ ամուսնությամբ:

Հիմա էլ որոշեցի բլոգիս միջոցով մաղթել բոլոր նորապսակներին, որ նրանց կյանքի հեքիաթը սկսվի ամուսնությամբ…

Ձեզ երջանկություն :-*

Advertisements