Երբեմն մեծ ցանկություն եմ ունենում մարդկանց մտքերը կարդալու…. Երբեմն կոնկրետ մարդկանց…

Իհարկե, կան ժեստեր, կա միմիկա, կան խոսքեր… Բայց մտքերը միշտ էլ կարելի է թաքցնել…

Միշտ ցանկացել եմ մեկ օրով տելեպատ լինել` մտքեր կարդալու հնարավորություն ունենամ: Մտածում եմ, որ կաշխատեմ այդ օրվա ընթացքում տեսնել բոլոր այն մարդկանց, ում կարծիքը ու մտքերը կարևորում եմ: Սպասում եմ, որ գուցե որոշ մարդկանցից հիասթափվեմ` լսելով (իմանալով), թե ինչ են մտածում… Մյուսներից սկսեմ զգուշանալ…

Բայց ամեն դեպքում չեմ վախենում նման փորձ ունենալուց: Կցանկանամ իմանալ, թե ինչ են մտածում ինձ համար կարևոր մարդիկ իմ մասին և ոչ միայն:

Չնայած նրան, որ մտածում եմ` շատերից կհիասթափվեմ և կզգուշանամ, համոզված եմ, որ շատերին էլ ավելի շատ կվստահեմ ու կհավատամ:

Իսկ առանց նման ընդունակությունների մնում է հուսալ, որ իմ ընկերները հնարավորինս անկեղծ կլինեն ինձ հետ իրենց կարծիքն ու դիրքորոշումը արտահայտելիս 🙂

Advertisements