Դժոխքի ու դրախտի մասին լեգենդները դարերի պատմություն ունեն: Տարբեր ազգերի մոտ պատկերացումները տարբեր են: Բայց ավելի հաճախ և ավելի ընդունված է դրախտը պատկերացնել մեծ կանաչ այգի` բազմաթիվ կենդանիներով, թռչուններով և երջանիկ ու ներդաշնակ հրեշտակներով: Իսկ դժոխքը ընդունում ենք որպես մութ և սարսափելի տեղ, ուր կրակներ են վառվում, մարդկանց տանջում են, վառում և այլն….

Իսկ երբևէ մտածե°լ եք, որ եթե նույնիսկ գոյություն ունենան դժոխք և դրախտ, ապա դրանք շատ տարբեր կլինեն տարբեր մարդկանց համար:

Դրախտի իմաստը մարդու համար իդեալական հաճելի միջավայրի գոյությունն է: Բնական է, որ ինչ-որ մեկի համար դա ծովափն է, իսկ ինչ-որ մեկի համար` այն տունը, որտեղ անցել է նրա մանկությունը: Մարդիկ էլ կան, որ ոչ թե կոնկրետ վայրում կուզենան լինել, այլ կոնկրետ պահի. մանկությունից ինչ-որ վառ հուշ, ուսանողական տարիներից, անձնական կյանքից…

Այսինքն` բոլորի համար չէ, որ դրախտը կլինի կանաչ այգի… 😉

Նույն ձևով էլ դժոխքը: Յուրաքանչյուրս ունենք վախեր, նյարդայացնող իրավիճակներ, պահեր, որոնց մասին հիշել չէինք ցանկանա… 😦 Պատկերացրեք, որ իսկական դժոխքը կլիներ այն պահը կամ այն վայրը, որ ձեր մեջ ամենավատ ու ամենածանր զգացմունքներն ու հուշերն է արթնացնում… Մեծ շուն է վազել ձեր հետևից, երբ դուք փոքր էինք… ընկել եք ու ծանր վնասվել… անվերջ հերթ եք կանգնել և ոչ մի բան չեք ստացել արդյունքում…

Պատկերացրեք այդ վիճակի անվերջ կրկնություն… Դժոխք անհատական ծրագրով…

Advertisements